Կողմերից որ մեկն էլ հաղթի՝ ներքին բախումներից չենք խուսափի, այլընտրանքը ԼՀԿ-ն է. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 17:45
Պետությանը հանձնվել է Ծառուկյանի «Արարատ» կոնյակի կոմբինատի բաժնետոմսերի կառավարումը
31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:28
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
31.07.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները
31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
Բոլորը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առաջին օրը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում և Երևանում և Սյունիքում:

«Լուսավոր Հայաստանի» հիմնական ուղերձը երկրում ներքաղաքական հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, միասնականություն ձևավորելն է: Այս լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Կանգ չենք առնելու, ամեն ինչ անելու ենք, որ ազգային համաձայնությունը, միասնականությունը հաղթի, որովհետև եթե միասնականությունը չհաղթի, մեզ կհաղթի թշնամին»,- նշեց Մարուքյանը:

Անդրադառնալով քաղաքական որոշ ուժերի՝ միմյանց «ոչնչացնելու» մասին հայտարարություններին ԼՀԿ ղեկավարը նշեց. «Եթե ագրեսիվ չլինեին, եղբայրաբար միմյանց վերաբերվեին, մեր օրակարգը այլ կլիներ, թուրքերը մեր սահմանները հատած չէին լինի: Սրա պատճառն այն է, որ երկրի ներսում միասնականություն, համերաշխություն չկա, որ թշնամու դեմ կռվեն: ԼՀԿ-ի համար մենք բոլորս հայկական խրամտում ենք, հիմա հայկական խրամատում իրար հետ կռվել, վիճել, և չմիավորվել ընդդեմ թշնամու, դա պետակործան մոտեցում է: Մեզ համար հունիսի 21-ն այն գիծն է, որից հետո երկրում պետք է միասնականությունը վերականգնվի։

Լարվածությունն այնքան է սրվելու, որ մարդկանց, իրենց հետևորդներին իրենք տանելու են քաղաքացիական բախումների: Դա հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն հավաքի 40% չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունն ու պարտադրի այդ կողմերին համերաշխություն, այլապես եթե հակամարտող մի կողմը հաջողություն ունեցավ, նրա օրակարգը լինելու է մեկը ոչնչացնել մյուս կողմին: Մյուս կողմն էլ իր ռեսուրսներն է դնելու և ժողովրդին հանելու են իրար դեմ: Այդ լիդերները պարիսպներով տներում են ապրում, իրենց մազը չի ծռվելու, ժողովուրդն է փողոցում իրար դեմ կռվելու»:

Մարուքյանի դիտարկմամբ՝ քաղաքական գզվռտոցին կա այլընտրանք և դա «Լուսավոր Հայաստանն» է:

Նա ընդգծեց, որ երկրի անվտանգության առաջին գրավականը ներքին համերաշխությունն է. «Եթե մենք ներսում իրար դեմ կռվենք, թշնամու զորքերը շարժվելու են առաջ»:

Մանրամասները՝ տեսանյութում: