Ոստիկանության բաժիններում քաղաքացիները ինքնաձիգներ ու ատրճանակներ են կամավոր հանձնել

Լուրեր

19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
19.05.2026 | 16:35
Էստոնիան առաջին անգամ խոցել է երկրի օդային տարածք մտած ուկրաինական ԱԹՍ-ն
19.05.2026 | 16:26
Ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագրի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
19.05.2026 | 16:25
Բռնել «Մորուքից»». ինչպես են ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի գործակալները աշխատում Հայաստանում․ The Insider-ի հետաքննությունը
19.05.2026 | 16:22
Mango ընկերության հիմնադրի որդին ձերբակալվել է հոր սպանության կասկածանքով
19.05.2026 | 16:18
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 16:13
«Ինտերը» ներկայացրել է նոր համազգեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:04
Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը․ The Insider
19.05.2026 | 15:55
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ապօրինի առցանց խաղատների դեմ պայքարի փաթեթին
19.05.2026 | 15:49
Էրդողանն ու Մակրոնը բանակցում են ՀՕՊ-ի վերաբերյալ խոշոր գործարքի շուրջ
19.05.2026 | 15:41
Հայաստանի հավաքականների կազմերը ըմբշամարտի Մ-15 ԵԱ-ում
19.05.2026 | 15:36
ՄԻՊ ներկայացուցիչները ձերբակալվածներին պահելու վայրում այցելել են Օսիպյանին 
19.05.2026 | 15:34
Նիկոլ Փաշինյանը Տաշիրում է․ ՈւՂԻՂ
19.05.2026 | 15:27
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Արտաշատ քաղաքի մի բնակիչ Արաբկիրի բաժնում կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահեստատուփ ու փամփուշտներ:

Վայքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Զառիթափ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահեստատուփեր ու փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ մի տղամարդ զանգել էր բաժին ու հայտնել, որ ցանկանում է «Կալաշնիկովի» ինքնաձիգ հանձնել և հայտնել էր, թե որտեղ է թողել հրազենը։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ամասիայի բաժնում։ Պահունակով հրազենն ու փամփուշտները բաժին էր բերել Բյուրական գյուղի մի բնակիչ։ Ոստիկանության Չարենցավանի և Հրազդանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ արձանագրվել են պայթուցիչով նռնակների, տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների, ինչպես և ինքնաձիգի պահունակի հանձնման դեպքեր։

Ատրճանակների հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Մարտունու և Ճամբարակի բաժիններում։ Ինքնաշեն թմբուկավոր ատրճանակի հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Կապանի բաժնում։