Դատավորը մեկ օրում դիմում գրեց, դուրս եկավ, ու դարձավ դաշինքներից մեկի անդամ․ Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.02.2026 | 17:11
Վրաստանում օտարերկրացիներ են ձերբակալվել 3 միլիոն դոլարի ուրան և ռադիոակտիվ նյութեր գնելու փորձի ժամանակ
19.02.2026 | 16:59
Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
19.02.2026 | 16:48
Հայաստան կժամանի ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը
19.02.2026 | 16:35
ԱՄՆ-ը սկսել է Սիրիայից դուրս բերել իր վերջին զորքերը. WSJ
19.02.2026 | 16:26
«Նոայի» ֆուտբոլային կոմիքսն ու «ԱԶ Ալկմարի» տեսաանդրադարձը Երևանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 16:17
«Քարֆուր»-ում վտանգավոր սննդամթերք է արտադրվել․ ՍԱՏՄ
19.02.2026 | 16:10
Դատավորներն ազատ են խոսել իրենց և գործընկերների կարգապահական գործերի մասին․ Զորայր Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 16:06
Ուկրաինայի ԶՈՒ հարձակումներից հետո Բելգորոդում և հարակից շրջանում էլեկտրաէներգիայի անջատումներ են
19.02.2026 | 15:55
Ադելիա Պետրոսյանն ունի մեդալ նվաճելու բոլոր շանսերը․ օլիմպիական չեմպիոն Մարինին
19.02.2026 | 15:49
Որոնք են ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող 1-ին չորս ազգային փոքրամասնությունները՝ ըստ մարդահամարի տվյալների
19.02.2026 | 15:38
Ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայր Էնդրյուն. BBC
19.02.2026 | 15:30
Գյուլագարակի անտառապետը ձերբակալվել է
19.02.2026 | 15:22
«Ոչ թե Ծառուկյանի տունն է զննության ենթարկվել, այլ  նրան պատկանող հողատարածքը». փաստաբանը մանրամասներ է ներկայացնում 
19.02.2026 | 15:21
Երևանում ինչ են քննարկել Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաները
19.02.2026 | 15:10
Հաջիևը հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանի դատավճիռը «ոչ միայն արդարադատության իրականացում է, այլև 30-ամյա հակամարտության ավարտ»
Բոլորը

Գործող իշխանությունը տապալել է կոռուպցիայի դեմ պայքարը, ԱԺ արտահերթ նիստում ընդգծեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Ըստ նրա՝ երեք տարին բավարար էր, որպեսզի որևէ կոռուպցիոն գործով դատական ակտի հրապարակման ականտես լինեինք, մինչդեռ այս պահի դրությամբ չկա գեթ մեկ դեպք, ուստի կարելի է հաստատապես ասել, որ գործող քաղաքական իշխանության կողմից իրականացված հակակոռուպցիոն գործընթացն ամբողջությամբ տապալվել է։

«Կոռուպցիայի դեմ պայքարի տապալումն այլ կերպ չի լինում, քան այն, ինչի ականատեսն ենք մենք։ Այսպես այս անգործության հետևանքով դուք լեգիտիմացրիք կոռումպացված համակարգը, դրանց հայրերին, ճարտարապետներին։ Քաղաքական դերակատարները, ովքեր զբաղեցրել են երկրի ղեկավար պաշտոններ, այսօր իջել են քաղաքական դաշտ ու քաղաքական գործընթացներում հայտ են ներկայացրել մասնակցության։ Որևէ մեկը չի կարող այսօր ձեր իշխանությունից բացատրել, Հայաստանը թալանածներն ու կողոպտածները ինչպե՞ս հաջողացրին պլստալ պատասխանատվությունից։ Ձեր անհասկանալի քաղաքականության արդյունքում այդ թալանչիները, կեղեքողները, հանցագործները դարձել են հրեշտակներ, անմեղներ, սրբեր։ Սա է իրավիճակը, որի պատճառը իրավաքաղաքական գնահատական չտալու ձեր համառ դիմադրությունն էր և այն կոռուպցիոն գործընթացների շղթան, որ տեղի է ունեցել 20-25 տարվա ընթացքում։ Մենք հիմա դրա ռեինկարնացիայի ականատեսն ենք, որովհետև տեղի ունեցածի վերաբերյալ չունենք քաղաքական գնահատականի տեսքով մի փաստաթուղթ, որն անպայման կունենար նաև իրավական հետևանքներ»,- ասաց նա։

Ակնհայտորեն երկրում գործի է դրվել ընտրակեղծարարության մեխանիզմը։ Նրանք, ովքեր 98 թվականից այլասերել են ընտրություն, ժողովրդավարություն հասկացողությունը, իրենց մասնակցությամբ ընտրություններին այլ բան չէին կարող անել, քան դիմել այն նույն մեթոդներին, որոնք 20-25 տարի այս անձանց իշխանության երկարակեցությունն են ապահովել»,- ասաց Բաբաջանյանը՝ ուշադրություն գրավելով այն փաստի վրա, որ վերջին օրերին դատավորներից մեկը մեկ օրում դիմում գրեց, դուրս եկավ, ու դարձավ դաշինքներից մեկի անդամ:

Արման Բաբաջանյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում հանցագործությունների թվի աճին. «Աղմկահարույց սպանություններ ու իրադարձություններ են։ Մենք հասկանում ենք, որ այս երևույթը չափազանց մտահոգիչ ու դատապարտելի է, բայց դրա վտանգավորությունը նաև պետք է գնահատել երկրում տեղի ունեցող արտահերթ գործընթացների համատեքստում՝ նկատի ունենալով նաև այն արտաքին մարտահրավերները, որում գտնվում է Հայաստանը՝ կապված այն հիբրիդային գրոհի էլեմենտների հետ, որոնք չափազանց կարևոր ու գործուն ազդեցություն ունեն մեր հանրային քաղաքական տրամադրությունների վրա։ Ակնհայտորեն քրեական աշխարհը ներգրավվել է այս ընտրական գործընթացում, մենք հիմա տեսնում ենք Հայաստան բերված քրեական տարրերի՝ միմյանց նկատմամբ ռազբորկաները, որի արդյունքում շատ ողբերգական է լինում»:

Մանրամասները՝ տեսանյութում: