Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Աթենքում հունիսի 3-ին տեղի ունեցած ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար։ Միևնույն ժամանակ, նիստի ընթացքում որոշում է կայացվել 2022 թվականին ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստն անցկացնել Հայաստանում. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հայաստանը ստացել է 24 կողմ ձայն Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետություններից, որը պահանջվում էր ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում ընդգրկվելու համար։ Հայաստանի՝ գործադիր խորհրդում ընդգրկվելն էապես կնպաստի ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցության ընդլայնմանը։

«Հայաստանի համար սա կարևոր մարտահրավեր էր, որը մենք հաջողությամբ և պատվով հաղթահարեցինք։ Համոզված եմ՝ այս ձեռքբերումները, որոնք գրանցեցինք այսօր, խորապես կնպաստեն Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և բարենպաստ դիրքավորմանը միջազգային շուկաներում», – նշել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։

ՄԱԿ ԶՀԿ-ի խորհրդում ընդգրկվելը կխթանի առաջիկա տարիներին Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության գործունեությանը՝ բարելավելով Հայաստանի դիրքերը Եվրոպայի տարածաշրջանում, նպաստելով ճանաչելիության