ՀԴԲ-ն JBS USA-ի վրա կիբերհարձակման համար պատասխանատու է համարում ռուս հաքերներին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) եզրակացրել է, որ մսամթերք վերամշակող JBS USA ընկերության վրա կիբերհարձակման հետեւում կանգնած է Ռուսաստանի հետ կապեր ունեցող հաքերային մի խումբ, գրում է Ամերիկայի ձայնը։

«Մենք JBS- ի վրա հարձակումը կապում ենք REvil-ի և Sodinokibi- ի հետ և ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է ՀԴԲ-ի կողմից հրապարակված հայտարարության մեջ:

«Մեր ջանքերը շարունակում են կենտրոնանալ ռիսկերի և հետևանքների ստեղծման, ինչպես նաև հանցագործներին պատասխանատվության ենթարկելու վրա: Մասնավոր հատվածում մեր համագործակցությունը կարևոր է կիբեր ներխուժումներին արագ արձագանքելու և մեր կիբեր հակառակորդների գործողություններից տուժած զոհերին աջակցություն ցուցաբերելու համար», – ասված է հայտարարության մեջ:

Մինչ ՀԴԲ-ն հրապարակում էր իր եզրակացությունները, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN en Español կայանին ասում էր, որ Ռուսաստանը պարտավոր է կասեցնել կիբերհարձակումները և պարտավոր է չթաքցնել հանցագործ կազմակերպություններին, որոնք ներգրավված են այդ հարձակումների մեջ»:

Բլինքենը կոչ է անում Ռուսաստանի ղեկավարներին վերահսկողություն հաստատել իրենց տարածքում գործող հանցավոր կազմակերպությունների վրա:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր պարտավոր է անել հնարավորը ՝ այդ կազմակերպությունները հայտնաբերելու և նրանց արդարադատության ենթարկելու համար»,- ասել է Բլինքենը:

Փորձագետները պնդում են, որ REvil- ը և Sodinokibi- ն նույն խմբի տարբեր անուններն են: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ հաքերները կապված են Ռուսաստանի հետ:

Ըստ Forbes ամսագրի, REvil-ը կիբերհարձակումների համար տեղեկություններ է տրամադրում հանցավոր խմբավորումներին՝ շահույթի մասնաբաժնի դիմաց, սովորաբար մոտ 20-30 տոկոս:

IBM Security X-Force-ի գնահատմամբ, 2020 թվականին REvil- ի շորթման եկամուտը կազմել է առնվազն 81 միլիոն դոլար: Կիբերանվտանգության փորձագետները հայտարարել են, որ նման գործողությունների համար պահանջվող գումարը տատանվում է 1500-ից 42 միլիոն դոլարի միջեւ:

JBS USA- ը, երկրի ամենամեծ մսամթերք մատակարարողներից մեկը, կիրակի օրը ենթարկվել էր կիբերհարձակման, ինչը բացասաբար է անդրադարձել նրա գործունեության վրա: Ընկերությունը ստիպված էր փակել ԱՄՆ-ում տավարի մսի վերամշակման բոլոր գործարանները:

Հարձակումը տեղի ունեցավ մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Colonial Pipeline խողովակաշարը ստիպված եղավ ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը կիբերհարձակման թիրախ դառնալու պատճառով:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Քարին Ժան-Պիեռը ասել է, որ Սպիտակ տունը «այս հարցի շուրջ ուղղակիորեն աշխատում է Ռուսաստանի կառավարության հետ և հայտնում է նրան, որ բարձր պատասխանատվությամբ երկրները չեն թաքցնում հանցագործներին»: