Մակրոնն Ալիևին ուղղված ուղերձում կարևորել է հայ ռազմագերիների վերադարձն ու հայ-ադրբեջանական սահմանի խաղաղ դելիմիտացիան

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ադրբեջանի Հանրապետության տոնի կապակցությամբ ու իր շնորհավորական ուղերձում ընդգծել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ստեղծելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մակրոնն իր աջակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցի խաղաղ կարգավորմանը։

«Լեռնային Ղարաբաղում մահաբեր ռազմական գործողություններին վերջ դրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից 6 ամիս անց անհրաժեշտ է շարունակել կայուն խաղաղության ստեղծման պայմանների համար համապարփակ աշխատանքը։ Սա մասնավորապես նշանակում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների խաղաղ դելիմիտացիայի իրականացում ու ռազմագերիների վերամիավորում իրենց հարազատների հետ»,- ընդգծել է Մակրոնը։

Ֆրանսիայի առաջնորդը նաև խորհուրդ է տվել պարզեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը տարածաշրջան՝ «մշակությաին ողջ ժառանգությունը պահպանելու համար»:

Մակրոնն իր շնորհավորական ուղերձում հայտարարել է նաև, որ Փարիզը կկատարի իր բոլոր պարտավորությունները՝ որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիայի հովանու ներքո բարձր մակարդակով երկխոսություն հաստատելու համար և նշել է, որ արդար ու կայուն խաղաղություն ու համընդհանուր բարեկեցություն կարող է ձեռք բերվել Ադրբեջանի ու Հայաստանի միջև։