Կա վտանգ ՀՀ-ում խունտայի հաստատման․ պետության կորստի առաջ ենք․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի առաջնորդներից Լևոն Շիրինյանն է

-Պարո՛ն Շիրինյան, Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է․ «Ես չեմ հիշում, որ կյանքում որևէ նպատակ դնեմ ու չհասնեմ դրան։ Կամ չպետք է դնեմ ու հանգիստ իմ կյանքով ապրեմ։ Բայց եթե նպատակ դրեցի, ձեզ ոչ մեկիդ հանգիստ չեմ տալու»։ Նա նաև քաղաքական բարեփոխումներ է խոստանում կատարել։ Նա իշխանություն վերցնելու նպատակ է դրել, կարո՞ղ է ընտրություններով հասնել այդ նպատակին։ 

-Մենք հիշենք Հիտլերի հաղթարշավը մինչև Ստալինգրադի, Մոսկվայի տակ լավ ջախջախվելը, Հիտլերը դեռ չէր պարտվել, բայց ջախջախվեց, չէ՞։ Ուրեմն՝ նույնիսկ Նապոլեոնը, ում նկատմամբ համաշխարհային համակրանք կար, Վաթեռլոյում գլխովին ջախջախվեց։ Այնպես որ, այս մարդկանց ընդհանրապես՝ ձևական տրամաբանության շրջանակներում մտածելը խորթ է, իներցիոն ինչ-որ բաներ են ասում։ Եթե   այսպես չի եղել, դեռ չի նշանակում՝ այդպես չի լինի։ Սա ձևական տրամաբանության կանոն է։ Սրանց խորհուրդ եմ տալիս հայերեն մտածել, հայերեն խոսել, մեկ մեկ էլ Դավիթ Անհաղթ կարդալ՝ հասկանալ, թե իրենց մեծերն ինչպիսի տրամաբանական ուսմունքներ են զարգացրել։

Կրկնեմ՝ եթե այսպես չի եղել, դեռ չի նշանակում՝ այդպես չի լինելու, ինքը չի անցնելու։ Բայց էստեղ ինչ է պետք։ Իշխանությունը պարտավոր է․․․ ես հատուկ ասում եմ նաև Անվտանգության ծառայության աշխատակիցների և ոստիկանության համար՝ հայրենիքը վտանգի մեջ է, պետականության կորստի և Հայաստանը խուտորի վերածելու, խունտա առաջացնելու վտանգի առաջ է։

-Ինչպե՞ս է պետականության կորստի վտանգը դրսևորվում։

-Չեք տեսնու՞ւմ՝ Շոյգուն հայտարարում է, որ իրենք թուրքերի հետ Արցախում փայլուն օպերացիա իրականացրին, կարծեմ՝ վերջերս արտահայտվել է նաև Զատուլինը՝ մեր ժողովրդի «ջերմ բարեկամը», սրանք մեղադրում են ՀՀ-ի ղեկավարությանը պատերազմ սկսելու մեջ։ Աբսուրդ է չէ՞, Շոյգուն ասում է՝ թուրքերի հետ փայլուն օպերացիա իրականացրինք, նա ասում է՝ Ռուսաստանն է․․․ լսե՞լ եք այդ ուղղությամբ խոսակցություն իրենցից։ Երկրորդը՝ ժողովրդավարության մասին նրանցից մեկը խոսո՞ւմ է։

-Ռոբերտ Քոչարյանը խոստանում է քաղաքական բարեփոխումներ իրականացնել։

-Քաղաքական բարեփոխումները կարող են հետընթաց լինել, ասենք՝ առաջացնեն լատինամերիկյան մի խունտա, քաղաքական բարեփոխումը չափավոր է։ Ուղղակի էսպես՝ հիշեք Հիտլերին և իր քաղաքական ուղեգիծը, դա ո՞րն էր՝ ատելություն ուներ ժողովրդի և ժողովրդավարության նկատմամբ։ Այս մարդիկ ատում են ժողովրդավարությունը։ Սրանք կատաղի դեմ էին ընտրություններին, հիմա միացել են ընտրություններին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան