Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն էուլջեկչյանը բանտից տեղափոխվել է հիվանդանոց

Լուրեր

19.08.2026 | 11:31
Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է տեսակցել դստեր հետ․ փաստաբան
19.08.2026 | 11:30
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և դատախազի նկատմամբ
19.08.2026 | 11:20
Արցախից տեղահանվածներին վարձավճարի մասնակի փոխհատուցում կտրվի․ ո՞վքեր կարող են օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:17
Վերին Դվինում 18-ամյա աղջկա առևանգման գործով մեկ անձ ձերբակալվել է
19.08.2026 | 11:11
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
19.08.2026 | 11:09
«Ուղիղ խոսքը էշին են ասում, հստակ ասում եք՝ մեր արևմուտքը Թուրքիան է». Հասմիկ Հակոբյանը՝ Արեգա Հովսեփյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:06
«Բավարիայի» աստղը դարձյալ ուշագնաց է եղել հանդիպման ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:58
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել
19.08.2026 | 10:55
Անդրազգային հանցավոր կազմակերպությունը համակարգչային եղանակով ավելի քան 2.5 մլրդ դրամ է հափշտակել․ ՔԿ
19.08.2026 | 10:49
Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերում անակնկալ ստուգայցեր է իրականացնում
19.08.2026 | 10:45
Ռոդրին՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 19-ի դրությամբ
19.08.2026 | 10:27
ԻՊԱՍ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է Ադրբեջանի կրթական համակարգում հայատյացության վերաբերյալ զեկույց
19.08.2026 | 10:23
Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի
19.08.2026 | 10:11
ՌԴ-ն Հայաստանից սանիտարական ստուգումների վերաբերյալ զեկույց է սպասում․ Ռոսսելխոզնադզոր
Բոլորը

Լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանը, որը գերեվարվել է ադրբեջանական ուժերի կողմից նոյեմբերի 10-ին Շուշիի մոտակայքում, տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին Asbarez-ին պատմել են Էուլջեկչյանի 18-ամյա դուստրը՝ Քրիստինեն ու մայրը՝ Բեատրիսը։

Նրանք նշել են, որ Բեյրութից վերջին անգամ Վիգենի հետ խոսել են, երբ նրան բանտից հիվանդանոց են տեղափոխել։

Լրատվամիջոցը գրում է, որ Լիբանանի տնտեսական ու քաղաքական դժվարությունների պատճառով Վիգենը որոշել է տեղափոխվել Հայաստան, 2017 թվականին Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել՝ պահպանելով Լիբանանի քաղաքացիությունը։ Նա մշտական բնակություն հաստատելու ու բիզնես սկսելու նպատակով Երևան է տեղափոխվել է 2019 թվականին, մեքենա է գնել ու սկսել աշխատել որպես վարորդ՝ զբոսաշրջիկներին տանելով շրջագայությունների։

Վիգենը գերեվարվել է հրադադարի մասին հայտարարությունից մեկ օր անց՝ Շուշիի մոտակայքում, մեկ այլ լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ։ Նա մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ իրերը Շուշիի հյուրանոցից վերցնելու համար։ Նրանց կանգնեցրել են ադրբեջանական զինվորները և ավտոբուսով տեղափոխել Բաքու՝ բազմաթիվ այլ հայ գերիների, քաղաքացիական անձանց և զինվորների հետ։

Մարալ Նաջարյանն ազատ արձակվեց 2021 թվականի մարտին, մինչդեռ Վիգենը դեռ գերության մեջ է։ Ադրբեջանը նրա դեմ քրեական գործ է հարուցել․ Բաքվում փորձում են նրան ներկայացնել որպես օտարերկրացի «վարձկան»:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները բանտում նրան այցելել են միայն 2021թ․-ի փետրվարին։ Նրանք էլ ապահովում են Վիգենի ու Բեյրութում գտնվող ընտանիքի անդամների կապը։ Ապրիլին Վիգենին թույլ են տվել առաջին անգամ զանգահարել ընտանիքին։ Նա պատմել է, որ լավ է։

Հիշեցնենք, որ Վիգեն Էուլջեկչյանի նկատմամբ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 114.3, 214.2.1, 318.2 հոդվածներով։ Նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Բեյրութում բնակվող Էուլջեքչյանը, իբր, ընդունել է Հովակ Կիկիյանի առաջարկը՝ մասնակցել ռազմական գործողություններին որպես «վարձկան»՝ 2․500 դոլար վարձատրության դիմաց։ Նույնիսկ կայացել է դատական նիստ։

Բաքուն լիբանանահայ Վիգեն Էուլջեկչյանին ու Ադրբեջանում պահվող հայ մյուս ռազմագերիներին ներկայացնում է որպես հանցագործների՝ նրանց դեմ շինծու քրեական գործեր հարուցելով։

Էմմա Չոբանյան