Քրգործ է հարուցվել Ադրբեջանի զինուժի առաջխաղացման համար նախապես ճանապարհ հարթելու առթիվ. ԱՀ դատախազություն

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

Արցախի գլխավոր դատախազությունը սույն թվականի փետրվարի 15-ին հարուցել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը հետագա նախաքննության կատարման համար ըստ քննչական ենթակայության ուղարկվել է Արցախի քննչական կոմիտե: Այս մասին տեղեկացնում են ԱՀ դատախազությունը:

«Քրեական գործը հարուցվել էր հաղորդմամբ ներկայացված` 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացումը հեշտացնելու համար նախապես ճանապարհ հարթելու, ԱՀ սահմանների պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից մարտական դիրքերը լքելը կազմակերպելու ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ:

Հիշյալ քրեական գործով ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի շարժը և ճանապարհը հստակեցնելու, մարտական գործողություններին ներգրավված` պաշտպանության բանակի զինծառայողներին ու աշխարհազորայիններին և նրանց հրամանատարական կազմը ճշտելու, վերոհիշյալ անձանց մարտական դիրքերը թողնելու հրաման տալու կամ այլ եղանակով հիշյալ գործողությանը դրդելու հնարավոր դեպքերը վեր հանելու ուղղությամբ: Ներկայումս նախաքննական մարմինը սպասում է պետական տարբեր մարմիններին ուղղված հարցումների պատասխաններին, որոնք ստանալուց հետո կկատարվեն մի շարք հարցաքննություններ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ԱՀ ոստիկանությունը, քննչական կոմիտեն և ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը գործում են աննախադեպ ծանրաբեռնվածության պայմաններում (2020թ. կատարված հանցագործությունների բազմաթիվ դեպքերի կապակցությամբ մինչդատական քրեական վարույթն իրականացվում է 2021թ.), որի պատճառով քրեական գործերով նախաքննությունը որոշակիորեն դանդաղ է ընթանում»,- ասվում է ԱՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ: