Կրակոցներ` օրը ցերեկով. հարցերը լուծվում են սպանություններով, ինչո՞վ է զբաղված իրավապահ համակարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 13:17
Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմը սառեցնելու ծրագիր է պատրաստել․ Bloomberg
18.11.2024 | 13:05
Փաշինյանը եթե ասի` մանդատս վայր կդնեմ. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:56
Ռուստամ Բադասյանը հրաժարական է տվել․ պաշտոնական
18.11.2024 | 12:50
ՌԴ-ն հարվածել է ուկրաինական Սումիին․ տասնյակ զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 12:37
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
18.11.2024 | 12:34
Անդրեասյանը հետևություն է արել վարչապետի ելույթից. ՔՊ-ականների արձագանքը` ԲԴԽ նախագահի հրաժարականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:27
Գիշերը գայթակղիչ է, բայց ամեն ինչ ցերեկն է որոշվել. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:23
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը
18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
18.11.2024 | 12:05
Պաշտոնանկությունների շքերթ կառավարությունում և ուժային կառույցներում, Փաշինյանը Վատիկան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 11:56
Քյարամյանը հրաժարականի ուղերձ է հղել
18.11.2024 | 11:55
Նոր քրեական գործերը և բանտարկությունները չեմ բացառում. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակի ֆոնին պարբերաբար հանրային հնչեղության սպանություններ են տեղի ունենում՝ քրեական հեղինությունների մասնակցությամբ: Ամենաթարմ դեպքը գրանցվեց այսօր առավոտյան Երևանում: «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կրակոցի հետևանքով սպանվեց «Քյավառցի Ռաֆո» անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովոն: Տեղեկություններ տարածվեցին, որ ցանկացել են սպանել Ռաֆայել Մարդոյանին, որը եղել է Աբովյան փողոցում գտնվող «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում: Վերջինս և նրա սպանված թիկնապահը եղել են ռուսական համարանիշերով ավտոմեքենաներով:

Ըստ ՀԺ-ի տեղեկությունների՝ սա  Ռաֆայել Մարդոյանի  դեմ առաջին մահափորձը չէ: Եվս մեկ մահափորձ տեղի է ունեցել 2018 թվականին ԱՄՆ-ում, մեկ այլ մահափորձ էլ՝ Մոսկվայում:

Երևանի կենտրոնում տեղի ունեցած այս աղմկահարույց միջադեպից ընդամենը երկու օր առաջ մեկ այլ սպանություն էր տեղի ունեցել Էջմիածին քաղաքում: Սպանվել էր քրեական հեղինակություն համարվող «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի եղբայրը՝ Արմեն Ասատրյանը, իսկ մայիսի սկզբին սպանվել էր «Դոն Պիպոյի» 29-ամյա թիկնապահը:

Մեկը մյուսին հաջորդող այս սպանությունները տպավորություն են ստեղծում, որ երկրում ամենաթողություն է, իրավապահ համակարգը դարձել է անգործունակ, իսկ զենք ունեցողները փորձում են «իրենց օրենքներով» լուծել հարցերը:

Հիշարժան է նաև, թե ինչպես նախորդ տարի մայիսին «իրենց օրենքներով» հարցերը լուծելու սկզբունքով 500 քաղաքացի ներխուժեցին ոստիկանների կողմից պահպանվող Գավառի հիվանդանոց և դանակահարեցին իրենց հարազատների սպանության համար կասկածվող երկու քաղաքացու՝ ջարդուփշուր անելով բժշկական կենտրոնի գույքը՝ պատճառելով մեծ վնաս: Գավառի հիվանդանոցում զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի, գործի քննությունը Քննչական կոմիտեում դեռ շարունակվում է:

2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որը վերածվել էր զինված միջադեպի: Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել 7, մահացել՝ 2 անձ։ Հարուցված քրգործով անցնում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր ծառուկյանը․ նա վկայի կարգավիճակ ունի, նաև հարցաքննվել է:

2019 թվականի օգոստոսի 2-ին էլ Երևան-Սևան ավտոճանապարհին գործարար, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր «Շշի Մելոյի»՝ Մելիք Մանուկյանի դեմ մահափորձի ընթացքում արձանագրվեց միջադեպը, որը տևական ժամանակ սոցիալական ցանցերում տարբեր զավեշտալի անդրադարձերի առիթ էր դարձել։ Բանն այն է, որ «Շշի Մելոյի» թիկնապահը դեպքի վայրից ոստիկանների հենց կողքից փախցրել էր հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան: Ավելին, ըստ Քննչական կոմիտեի՝ նա մեքենան վարել էր հենց ոստիկանների ուղղությամբ:

2019 թվականի օգոստոսին ևս մեկ սկանդալային միջադեպի ականատես եղանք։ Ոստիկանության բաժիններից մեկում «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և նրա թիկնապահը՝ Նվեր Մուրադյանը, որը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է, վիրավորում և հայհոյում են ոստիկանների: Սակայն ոստիկանների կողմից, որոնց թվում, ի դեպ, կային նաև ցույցերի ժամանակ բիրտ ուժ կիրառող կարմիրբերետավորներ, գրեթե որևէ հակազդման գործողություն չի իրականացվում: Քրեական հեղինակությունն ու նրա թիկնապահը անխոչընդոտ կաթվածահար են անում բաժնի աշխատանքը:

2018 թվականի հոկտեմբերի 6-ին «Այգի» ռեստորանային համալիրում հնչած կրակոցներից սպանվել էր ԱԺ նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականունով հայտնի Կարո Կարապետյանը: Նրա սպանության մեջ կասկածվում էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ «Կարամելի Հարութը»։ Դեպքից հետո Ղարագյոզյանը, ըստ նախնական վարկածի՝ Զովունիի արտադրամասերից մեկի տարածքում ինքնասպանություն էր գործել: «Յուվեցի Կարոյի» աղմկոտ սպանության գործը կարճվել է:

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նշում է՝ պետական կառուցները կաթվածահար են և մատնված են անգործության՝ վարչապետի ինստիտուտից մինչև իրավապահ համակարգ, ինչի արդյունքում էլ, ըստ նրա, երկրում քաոսային իրավիճակ է ստեղծվել:

Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունից կարճ ժամանակ անց՝ 2018-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով ստացավ 850 հազար քաղաքացու վստահության քվե, սակայն, մյուս խոստումների նման, Փաշինյանի այս խոստումն էլ կյանքի չկոչվեց:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այս սպանությունները կապում է այն հանգամանքի հետ, որ ոստիկանությունն ու իրավապահ մյուս կառույցներն իրենց հիմնական աշխատանքը թողել և զբաղվում են Նիկոլ Փաշինյանի անվտանգությամբ:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պետական ինստիտուտների, այդ թվում՝ ոստիկանության թերացումները, ինչը հանգեցնում է նման ողբերգական դեպքերի, կապում է նախընտրական շրջանի հետ:

Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը տեղին չի համարում մեղադրանքները, թե Ոստիկանությունն անգործություն է ցուցաբերում: Փոխոստիկանապետը վստահեցնում է՝ օպերատիվ աշխատանքներ են տարվում՝ ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու և առգրավելու ուղղությամբ: Արա Ֆիդանյանը, սակայն, երեկ Ազգային ժողովում մեկ ուշագրավ հայտարարություն էր արել․ նա նշել էր՝ Ոստիկանությունում կանխատեսել էին, որ սպանությունների աճ է լինելու:

Ավետիք Իշխանյանին Արա Ֆիդանյանի մեկնաբանությունը չի բավարարում: Իրավապաշտպանը նրա խոսքերը համարում է շարքային արդարացում:

Իշխանական թիմից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը համամիտ չէ այն պնդումներին, որ երկրում անիշխանություն է, ինչն էլ հանգեցնում է սպանությունների:

Հայաստանում առաջիկայում արտահերթ ընտրություններ են: Իրավապաշտպանները նշում են՝ եթե սահմանային և ներքաղաքական լարվածությունից բխող դժգոհություններին գումարվեն նաև քրեական հեղինակությունների կրակոցները, երկրում քաոսային իրավիճակն անխուսափելի կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան