Արտաշատում տղամարդը մահակով մարմնական ծանր վնասվածք է պատճառել հարևանին․ հարուցվել է քրգործ

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Մայիսի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության բրիգադը գանգուղեղային վնասվածքով Արտաշատից մի տղամարդու է տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց։ Տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները։ Հայտնել էր՝ իբր Արտաշատի Օգոստոսի 23-ի և Բակունցի փողոցների խաչմերուկում հեծանվից է ընկել։

Օպերատիվ հարցումներով պարզ էր դարձել, որ նման միջադեպ տեղի չի ունեցել։ Տուժողը վնասվածքը ստացել էր Այվազովսկու փողոցում, որտեղ բնակվում էր և՝ ոչ հեծանվից ընկնելու հետևանքով: Նրան ծեծել էին, հետո ինչ-որ առարկայով խփել գլխին։

Այվազովսկու փողոց մեկնած ոստիկանները հետախուզական միջոցառումներով պարզեցին թե՛ դեպքի հանգամանքները, թե՛ կասկածյալի ինքնությունը։ Նա տուժողի հարևանն էր՝ 35 տարեկան։ Կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, փոխադարձ հարվածներ հասցրել և հենց ծեծկռտուքի ժամանակ էլ հարևանը մահակով խփել էր տուժողի գլխին։

Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 27-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Բերման ենթարկված տղամարդը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: