Նիստեր՝ դատարկ դահլիճում. պատգամավորները զբաղված են քարոզարշավ անելով

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստերում մեկնարկեցին 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները:

Գործադիր մարմինների ներկայացուցիչները ներկայացնում էին, թե ինչպես են ծախսել հարկատուների միջոցները, սակայն օրենսդիր մարմնում պատգամավորներ չկային: «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների գերակշիռ մասը չէր ներկայացել հանձնաժողովների նիստերին: Լավագույն դեպքում յուրաքանչյուր նիստին ներկա էր մեկ-երկու պատգամավոր եւ հանձնաժողովի նախագահը:

Այսօր տեղի ունեցան պաշտպանության ու անվտանգության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը: Խորհրդարան էին եկել փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը, ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը, պաշտպանության փոխնախարար Սուրեն Սահակյանը եւ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը: Խորհրդարանում նրանց ընդամենը մեկ-երկու հարց ուղղվեց:

Նկատենք որ, եթե նախորդ տարիներին նիստերը տեւում էին մինչեւ աշխատանքային օրվա վերջ, ապա այսօր ավարտվեցին մի քանի ժամում: Այս պատկերը տարակուսելի է խորհրդարանական կառավարման մոդել ունեցող Հայաստանի համար:

Պատգամավորների այս անտարբեր վերաբերմունքը բյուջեի կատարողականի քննարկման նկատմամբ, թերեւս, պայմանավորված է նախընտրական իրավիճակով: Նրանք զբաղված են քարոզարշավով:

Նարեկ Կիրակոսյան