Այնպիսի թույլտվություններ են տվել, շենքեր են կառուցել, որ մարդկանց տարհանելը խնդիր է․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
Բոլորը

Անվտանգային միասնական համակարգի տեսանկյունից պետք է դիտարկել ապագա բոլոր ծրագրերը՝ հաշվի առնելով հետպատերազմյան ռիսկերը: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում Բյուջե-2020-ի քննարկումների ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Խոսվեց ապաստարանների մասին, պարզվում է դա ՏԻՄ տնօրինման տիրույթում է գտնվում այդ հարցը, բայց ես համոզվածեմ, որ դա առաջին հերթին պետք է ԱԻՆ-ի վերահսկողության ներքո գտնվի:

Այս պատերազմի ընթացքում եթե դեպքերը մի քիչ այլ զարգացում ունենային, մենք պետք է մտածեինք նաև բնակչության պաշտանության մյուս շերտի հնարավորության ստեղծման մասին:

Էլ չեմ խոսում այն մասին, որ սեյսմիկ գնահատման խնդիր ունենք: Նաև մեր փողոցները բերել ենք այնպիսի վիճակի, որ մարդկանց տարհանելու խնդիրը չենք կարողանալու էֆեկտիվորեն լուծել, որովհետև թույլտվություններ են տվել՝ ինչքան ուզեն, որտեղ ուզեն շենքեր կառուցել:

2021թ. ապագային միտված մեր ծրագրերը մշակելիս պետք է այս ամենը հաշվի առնել»,- նշեց Քոչարյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: