Կլուսավորվի ողջ Գյումրին․ Եվրամիությունը մոտ 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ է հատկացրել

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Եվրամիությունը մոտ 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Գյումրու բոլոր փողոցներում խնայողական լամպեր ձեռք բերելու ու քաղաքի լուսավորության խնդիրը վերջնականապես լուծելու համար։ Այս մասին Factor.am-ի զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

«Գյումրու լուսավորության համար երրորդ մրցույթն ենք հայտարարելու։ Մոտ 2 միլիոն եվրո հատկացվեց Եվրամիության կողմից՝ որպես դրամաշնորհ։ Կունենանք խնայողական լամպերով լուսավորված քաղաք, հնարավորություն կլինի ոչ թե կեսգիշերին անջատել փողոցների լուսավորությունը, խոսքս, իհարկե, քաղաքի ոչ կենտրոնական հատվածների մասին է, այլ ամբողջ գիշեր կկարողանանք լուսավորություն ունենալ մեր ողջ քաղաքում։ Ծրագրի իրականացման դեպքում նույն գումարը կծախսենք, ինչ-որ հիմա ծախսում ենք այս ժամանակահատվածի համար», -ասաց քաղաքապետը։

Տեղեկացանք, որ կա նաև քաղաքում ֆոտովոլտային վահանակներ տեղադրելու սուբվենցիոն ծրագիր: «Սա շատ կարևոր ծրագիր է, բոլոր ենթակառույցներում ֆոտովոլտային վահանակներ ենք տեղադրելու․ մոտ 300 միլիոն դրամը մենք ենք տալու, 400 միլիոնը՝ կառավարությունն է հատկացնում։ Սա նախագծային փուլում է, շուտով շինարարի մրցույթ կհայտարարենք, և դրանից հետո կսկսվեն շինարարական աշխատանքներ ու կունենանք լուրջ խնայողություն էլեկտրաէներգիայի համակարգում»,- ներկայացրեց քաղաքապետը։

Ֆոտովոլտային վահանակները կտեղադրվեն քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բոլոր կառույցների, ինչպես նաև քաղաքապետարանի շենքի տանիքում։

Արմիկ Մովսիսյան