Մհեր Գրիգորյանը` Արա Այվազյանի անակնկալ հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
Բոլորը

Չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ Արա Այվազյանի նշած խնդիրը գոյություն ունի, բնականաբար, բոլորի համար առաջնային են ազգային շահերը, բայց որևէ նման առիթ չեմ տեսնում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի հրաժարականի ժամանակ արած հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Արա Այվազյանը հայտարարել էր, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳ նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է եղել է կամ կա որևէ ոչ հրապարակային նոր նախաձեռնություն, ինչն էլ հրաժարականի պատճառ է դարձել, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Բացառեք դա, ուղղակի բացառեք: Եկեք հասկանանք պահի լրջությունը: Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր, թե կա գաղտնի փաստաթուղթ, գաղտնի հավելված։ Չկա՛ նման բան, ինչ որ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է և չի կարող գաղտնի փաստաթուղթ լինել, որը չհրապարակվի և հանրայնորեն չքննարկվի»:

Ինչ վերաբերում է նրան, որ հրաժարականների շղթան կարող է տարածվել այլ գերատեսչություններում և կոլապսի բերել պետական համակարգը, փոխվարչապետի պաշտոնակատարը նկատեց. «Եթե դուք ճշտեք պատճառները կամ մեզ հայտնի դառնան պատճառները ավելի մանրամասն, նոր հնարավոր կլինի այդ հարցին ավելի ընդարձակ պատասխան տալ, բայց այս պահին չկա նման մտավախություն»:

Մանրամասները՝ տեսանյութում: