«Որևէ մեկը չի կարող ներազդել ինձ վրա կազմի ընտրության հարցում»․ Խոակին Կապառոս

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Խորվաթիա–Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ, մայիսի 31-ին՝ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ կայք։

-Վարազդատ, ինչպե՞ս ստացվեց Ձեր տեղափոխությունը «Կադիս», և ե՞րբ կմիանաք Ձեր նոր ակումբին:

-Հուլիսի 1-ից արդեն կմիանամ «Կադիսին»: Մեծ սպասումներ ունեմ և շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ նման ուժեղ առաջնությունում հանդես եկող ակումբ: Սակայն դեռ բոլոր մտքերս «Աստանայի» հետ են: Դեռ 4 հանդիպում պետք է անցկացնեմ ղազախական թիմի կազմում և ամեն կերպ կփորձեմ օգնել իմ ներկայիս ակումբին: Տեղափոխությանս մասին շատ եմ խոսել, ավելացնելու նոր ոչինչ չունեմ:
-«Աստանայի» կազմում անցկացրած վերջին հանդիպման ժամանակ վնասվածք ստացաք: Որքանո՞վ է այն լուրջ, և արդյո՞ք պատրաստ կլինեք վաղվա հանդիպմանը:
-Այո, խաղի երկրորդ խաղակեսում վնասվածք ստացա և չկարողացա շարունակել հանդիպումը: Իմ կարծիքով վնասվածքս այդքան էլ լուրջ չէ: Այսօր կփորձեմ թիմի հետ թեթև մարզում անցկացնել, բայց կարծում եմ, որ վաղվա հանդիպմանը չեմ կարողանա մասնակցել:
-Արդյո՞ք արդեն հասցրել եք դիտել Խորվաթիայի ազգային հավաքականի խաղերի տեսագրությունները: 
-Այո, արդեն ծանոթացել ենք մրցակցին: Բոլորս էլ գիտենք, որ շատ լավ հավաքական է` շատ ուժեղ ֆուտբոլիստներով: Սակայն սա ֆուտբոլ է, ամեն ինչ որոշվում է դաշտում: Շատ կուզեմ, որ թե´ Հայաստանի, և թե´ Խորվաթիայի հավաքականները այս ընկերական խաղից ստանան այն, ինչ ուզում են:
-Պարոն Կապառոս, հավաքականի հայտացուցակից բացակայում է Հենրիխ Մխիթարյանը: Մամուլում շատ խոսվեց այս մասին: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
-Ես շատ եմ անդրադարձել այս հարցին, հիմա ևս մեկ անգամ կասեմ. մենք ընկերական երկու հանդիպումներ ենք անցկացնելու, որոնց ընթացքում ես ցանկանում եմ նոր ֆուտբոլիստների փորձարկել, և դրա լավագույն հնարավորությունը առաջիկա խաղերն են: Ես բազմիցս նշել եմ, որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Նա շատ կարևոր է մեր հավաքականի համար, և արդեն պաշտոնական հաջորդ խաղերին, որոնք կկայանան սեպտեմբերին, հույս ունեմ, որ Հենրիխը կմիանա և կօգնի մեզ: Առջևում մեզ հաճելի, բայց միևնույն ժամանակ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, և մենք մեծ խանդավառությամբ ենք մոտենում դրան:
Մի բան կցանկանայի հստակեցնել. ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ, և ոչ ոք երբևիցե չի կարողացել կազմի ընտրության հարցում ինձ վրա ազդել: Մենք պետք է ուժեղացնենք այն ֆուտբոլիստներին, որոնք այժմ գտնվում են մեր տրամադրության տակ:
–Ինչպիսի՞ կարծիք ունեք Խորվաթիայի ազգային ընտրանու մասին:
-Խորվաթիան հիանալի հավաքական ունի: Թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս աշխարհի լավագույն առաջնություններում, Ոսկե գնդակի դափնեկիր ունեն, շատ ուժեղ հավաքական է: