Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին

Լուրեր

17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մայիսի 31-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։
Հայկ Չոբանյանը ողջունել է դեսպանին, նշել, որ  Ճապոնիայի հետ համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում առանցքային նշանակություն ունի ԲՏԱՆ-ի համար, քանի որ Ճապոնիան տեխնոարդյունաբերության ոլորտում առաջատար դիրք ունի աշխարհում։
Դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Հայաստանն ու Ճապոնիան դարավոր պատմություն և մշակութային ուրույն ավանդույթներ ունեցող երկրներ են։ Դեսպանը կարևորել է հատկապես տնտեսական կապերի՝ այդ թվում տեխնոլոգիական ոլորտում համագործակցության  ամրապնդումը, մարզերի միջև գործակցային կապերի ընդլայնումը և երիտասարդների համար տարբեր ծրագրերի իրականացումը։ Նրա խոսքով՝ մարդկանց միջև անմիջական շփումները հաճախ շատ ավելի մեծ արդյունք կարող են տալ, քան դիվանագիտական բազմաթիվ հանդիպում-քննարկումները։
Հանդիպման ընթացքում Հայկ Չոբանյանը դեսպանին է ներկայացրել Նախարարության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով մեր երկրի համար տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացման կարևորությունը։ Նա նաև դեսպանին ներկայացրել է տեխնոարդյունաբերական քաղաք հիմնելու ծրագիրը։
Քննարկվել են տեխնոկրթության, տեխնոընկերությունների միջև գործակցային և փոստային կապի ոլորտում համագործակցության մի շարք հնարավորություններ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային ընթացակարգով ձևավորել գործունեության օրակարգ՝ առավել մանրամասն քննարկելու համագործակցության ընլայնման շրջանակները։
Հանդիպման ավարտին դեսպան Ֆուկուսիմա Մասանորին նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին է հանձնել Ճապոնիայի կառավարության հրավերը՝ մասնակցելու Еxpo2025 միջազգային ցուցահանդեսին։