«Ի՞նչ հույս կապեմ այս իշխանության հետ․ մեզ դեմ է արել ժայռերին, 3 կողմից շրջապատված ենք»․ Խոզնավարի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում իրավիճակը նույնն է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում լուծումների առումով իր հետ որևէ քննարկում եղե՞լ է, համայնքապետը պատասխանեց․ «Մեզ հետ ոչ ոք ոչինչ չի քննարկել։ Լուծումը պետք է լինի՝ պաշտպանել հայրենիքը, պաշտպանել մեր Հայաստանը։ Մեր զինվորները կանգնած են իրենց դեմ-դիմաց, ոչ հրաման կա կրակելու․․․ Այդպես կանգնած են առայժմ»։

Ինչ վերաբերում է թշնամուն հետ մղելուն, համայնքապետն ասաց․ «Հեռուստացույցով ենք լսում, ասում են՝ հետ ենք տալու, հետ չեն գնում, ուրիշ ոչինչ չգիտեմ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Անվտանգության խորհրդի նիստում արած առաջարկին, թե պայմանավորվենք, որ շատ արագ երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանան սահմանից, դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվեն դիտորդներ, որից հետո միայն տեղի ունենան սահմանների ճշգրտման աշխատանքներ, Գրիգորյանն արձագանքեց․ «Չգիտեմ՝ ընդունելի է, ընդունելի չի, բայց ինչ էլ ասում են, դեռ չի կատարվում։ Հակառակորդն ասում է՝ մեր տարածքն է, չենք գնում, մենք հրաման ունենք»։

Վարո Գրիգորյանը նշեց, որ թշնամին մեր տարածքում որևէ աշխատանք չի իրականացնում։ «Պառկած են խոտերի վրա։ Մի քանի քար են դրել, դիմացները փակել են, բայց խրամատ չեն քանդել»,- հավելեց նա։

Հարցին՝ ի՞նչ է ակնկալում պետության ղեկավարից, Կառավարությունից, ի՞նչ քայլեր է պետք իրականացնել, համայնքապետը պատասխանեց․ «Ընտրությունները լինեն, միգուցե փոխվի իշխանությունը, լավ լինի, շատ եմ իմանում․․․»։ Հստակեցնող հարցին՝ այս իշխանությունների հետ որևէ հույս չի կապում, Գրիգորյանը պաասխանեց․ «Ի՞նչ հույս կապեմ այս իշխանության հետ։ Բերել է, հասցրել, դեմ է արել մեզ ժայռերին։ Երեք կողմից շրջապատված ենք»։

Հիշեցնենք, որ թշնամին մայիսի 12-ից ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք և հրաժարվում է հետ քաշել իր զինծառայողներին։

Մանրամասները՝ հեռախոսազրույցում։

Մերի Մարտիրոսյան