Հիվանդությունների բուժում, կյանքի որակի լավացում, պայքար ծխախոտի դեմ․ ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված առողջապահական բարեփոխումները նոր թափ կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
18.11.2024 | 21:52
Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ
18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) 16-րդ գլուխը վերաբերում է առողջապահության ոլորտում համագործակցության զարգացմանը։ Ըստ այդմ՝ այն պետք է անդրադառնա վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու դրանց նկատմամբ հսկողությանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը և մի շարք այլ հարցերի։ 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի՝ առողջապահության ոլորտին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտել այս տարվա մարտի 1-ից, երբ փաստաթուղթն ամբողջությամբ վավերացվեց ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից։ Այդ իսկ պատճառով համաձայնագրով նախատեսված գործողություններն ամփոփված են ճանապարհային քարտեզի 2-րդ մասում։ Այն արդեն մշակվել է, հաստատվել եվրոպացի գործընկերների կողմից և առաջիկայում կմտնի ուժի մեջ՝ վարչապետի որոշման տեսքով։ Ամեն դեպքում, բարեփոխումների մեկնարկը տրվել է նախորդ տարիներին՝ ԹԱՅԵՔՍ և ԹՎԻՆԻՆԳ ծրագրերի շրջանակներում։

«Երկրորդ ճանապարհային քարտեզի մի զգալի մասը վերաբերում է առողջապահության ոլորտին։ Համաձայնագիրը մեր օրենսդրության մոտարկումը կամ ներդաշնակեցումն է Եվրամիության համեվրոպական կարգավորումներին, և առողջապահության ոլորտը բացառություն չէ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Ճանապարհային քարտեզով առողջապահությանը վերաբերող կետերը 17-ն են․ համագործակցություն է նախատեսվում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց նկատմամբ հսկողության, այդ թվում՝ առողջապահության վերաբերյալ տեղեկությունների փոխանակման միջոցով, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցություն, միջազգային առողջապահական կանոնակարգերի ներդրում, ծխախոտի դեմ պայքար, առողջապահական կրթության ոլորտում բարեփոխումներ և այլն։ Արդյունքում ակնկալվում է քաղցկեղով հիվանդ պացիենտների բուժում և կյանքի որակի բարելավում, առողջապահական օղակների միջև հետադարձ կապի ամրապնդում, սքրինինգների և հիվանդությունների ռեգիստրների ներդրում, առողջ ապրելակերպի խթանում, քույրական գործի զարգացում, հակահամաճարակային իրավիճակի դեմ պայքարի ակտիվացում, նորմատիվ իրավական ակտերի ընդունում և այլն։ Օրինակ՝ ուռուցքաբանության ոլորտում հիանդությունների ռեգիստրի հաստատման գործընթաց է սկսվել, նախորդ տարի ընդունվել են մի քանի իրավական ակտեր, մանկական պալիատիվի հետ կապված մի քանի բժշկական հաստատություններ լիցենզավորվել են և կսկսեն ծառայություններ մատուցել։

«Կորոնավիրուսը նախորդ տարի էականորեն փոփոխեց ամբողջ աշխատանքն առողջության պահպանման ուղղությամբ և, բնականաբար, այս գծով ևս փոփոխություններ կատարվեցին։ Ընդհանուր առմամբ, մենք դեռևս ետ ենք մնում բոլոր այն կանոնակգերից ու կարգավորումներից, որ առկա են ԵՄ-ում»,- նշեց «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանը։

Եվրամիության չափանիշներին հասնելու համար անելիքները շատ են։ Օրինակ՝ անցած 2-3 տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխություն է իրականացվել ծխախոտի դեմ պայքարի օրենսդրության մեջ, այժմ պետք է շարունակել աշխատանքը դրա ներդրման ու իրազեկման մասով։

Եվրոպայում և Հայաստանում առողջության պահպանման մեջ ներդրվող ռեսուրսներն անհամեմատելի են, սակայն ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի պնդմամբ, որոշ դեպքերում Հայաստանն ավելի բարվոք վիճակում է։

«Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում դուք ինքներդ տեսաք, որ պետությունն ամբողջության իր հոգածության ներքո է վերցրել ամբողջ ծախսերը։ Եվրոպական շատ երկրներում մահացության ցուցանիշը մինչև 15% էր, իսկ ՀՀ-ում երբեք 2%-ից ավելի չի եղել։ Շատ ոլորտներ կան, որտեղ պետք էգործակցենք, սովորենք և կիրառենք իրենց լավագույն փորձը մեր երկրում»,- ասաց Լենա Նանուշյանը։

Փոխնախարարի խոսով՝ առողջապահական բարեփոխումների քննարկումների ժամանակ ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, սակայն ոլորտն ունի իր առաջնահերթությունները և գործողությունները մշակվել են հատուկ Հայաստանի համար։

Մարդու առողջությունը սերտորեն կապված է շրջակա միջավայրի հետ, և համաձայնագրի ճանապարհային քարտեզով մի շարք դրույթներ վերաբերում են թե՛ բնապահպանական, թե՛ առողջապահական ոլորտներին։

«Մենք չենք կարող խոսել հանրային առողջության մասին, եթե չխոսենք խմելու ջրի որակի վերահսկման, մաքուր օդի վերաբերյալ։ Այստեղ ամենամեծ բացն այն է, որ մինչ օրս չունենք օրենսդրություն, որը կգնահատի շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա։ Նախորդ տարի և 2019թ-ի վերջերին փորձ արվեց ստեղծել նմանատիպ հանձնաժողով, որպեսզի մշակեն օրենսդրություն, բայց մինչ օրս չունենք օրենսդրություն»,- ասաց «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը։

Ճանապարհային քարտեզի 2-րդ մասի հաստատվելուց հետո բարեփոխումների ուղղությամբ աշխատանքներն ավելի կակտիվանան։ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալը հավաստիացնում է՝ ծրագրերի հետաձգումներ չկան, շատ դեպքերում նախնական քայլերն արդեն արված են։

«Բոլոր այն միջոցառումները, որ թվարկված են, ավելի մեծ թափով ենք աշխատելու։ Բժշկական ծառայությունների հասանելիության, ուռուցքաբանական ծառայությունների որակին ուղղված, իմունիզացիայի՝ պատվաստումների հետ կապված աշխատանքները, որոնք, հուսով ենք, մեր գործընկերները կաջակցեն այդ հարցերում նույնպես համագործակցելով և լավացնելով մեր ծրագրերը»,- նշեց Լենա Նանուշյանը։

Թե ինչքա՞ն ֆինանսական միջոցներ անհրաժեշտ կլինեն բարեփոխումների իրականացման համար, դեռևս պարզ չէ։ Հայաստան-ԵՄ համաձայնագրի կիրարկման միջգերատեսչական հանձնաժողովից տեղեկացրին, որ ճանապարհային քարտեզով ֆինանսավորման չափ չի նշվում, այդ հարցը քննարկվում է ընթացքում՝ ըստ առանձին ծրագրերի։ Ամեն դեպքում, ԵՄ-ի կողմից նախատեսվում է թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական աջակցություն, կարող են ներգրավվել նաև այլ դոնորներ։

Հավելենք, որ ճանապարհային քարտեզով առողջապահական ոլորտի ծրագրերի վերջնաժամկետները տարբեր են․ միջոցառումների մի զգալի մաս նախատեսված է իրականացնել մինչև 2023 թ-ը, մնացածը՝ մինչև 2026-27 թթ-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան