Հայաստանում հարցվածների 79 տոկոսը դատական համակարգը կախված է համարում նախկին իշխանություններից

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Հայաստանում հարցվածների 50 տոկոսն անկախ չի համարում Հայաստանի ներկայիս դատական համակարգը։ Այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից իրականացված հարցման տվյալները:

Ինչպես տեղեկանում ենք «Հայաստանի բնակիչների հանրային կարծիքի ուսումնասիրություն» սոցիոլոգիական հետազոտության զեկույցից, հարցին` ինչպիսին է ձեր կարծիքը Հայաստանի ներկայիս դատական համակարգի մասին, անկախ է, թե՞ ոչ, հարցվածների 30 տոկոսը պատասխանել է  միանշանակ ոչ, 20 տոկոսը ավելի շուտ ոչ, 10 տոկոսը այո, 15 տոկոսը ավելի շուտ այո։ Հարցվածների 25 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Հարցին, թե ձեր կարծիքով, դատական համակարգը որքանով է կախված նախկին իշխանություններից, հարցվածների 40 տոկոսը պատասխանել է, որ լիովին կախված է, 39 տոկոսը պատասխանել է՝ մի փոքր կախված է, 6 տոկոսը՝ բոլորովին կախված չէ, 3 տոկոսը մի փոքր կախված չէ։ 12 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել։

Մյուս հարցին` ձեր կարծիքով, դատական համակարգը որքանով է կախված ներկայիս իշխանությունից, հարցվածների 13 տոկոսը պատասխանել է, որ լիովին կախված է, 39 տոկոսը պատասխանել է՝ մի փոքր կախված է, 26 տոկոսը՝ բոլորովին կախված չէ, 8 տոկոսը մի փոքր կախված չէ։ 14 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել։

Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտությունն իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը: