Հայաստանի շախմատիստները կմրցեն Թուրքիայի ներկայացուցիչների հետ. Աշխարհի գավաթ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հայաստանի յոթ շախմատիստ շարունակում է պայքարը առցանց անցկացվող շախմատի Աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարում: Երեկ կայացել են նախնական 2-րդ փուլի երկրորդ հանդիպումները և թայ-բրեյքները: Հայաստանի 9 պատվիրակներից յոթը հաջողությամբ լուծեցին իրենց առջև դրած խնդիրը: Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը հաղթեցին դասական երկու պարտիաներից հետո: Հայկ Մարտիրոսյանը մրցակցին պարտության մատնեց թայ բրեյքում, իսկ Սերգեյ Մովսեսյանը` «Արմագեդոնում»:

Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը պարտություն կրեցին և դուրս մնացին պայքարից: Այսօր տեղի կունենան վերջին` 3-րդ փուլի առաջին հանդիպումները: Մեր շախմատիստներից երկուսը կհանդիպեն իրար հետ, ինչը նշանակում է, որ Հայաստանն արդեն ապահովել է Աշխարհի գավաթի մեկ ուղեգիր:

Իսկ ահա մեր մնացած 5 մրցակիցներից երկուս ներկայացնում են Թուրքիան: Ահա մեր շախմատիստների հանդիպումները. Սերգեյ Մովսեսյան – Ռասմուս Սվանե (Գերմանիա)

Վահապ Սանալ (Թուրքիա) – Հովհաննես Գաբուզյան

Սամվել Տեր-Սահակյան – Եվգենի Ալեքսեև (Ռուսաստան)

Հայկ Մարտիրոսյան – Մանուէլ Պետրոսյան

Ռոբերտ Հովհաննիսյան – Մուսթաֆա Յիլմազ (Թուրքիա)

Յուրի Կուզուբով (Ուկրաինա) – Շանթ Սարգսյան

Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով: Երրորդ փուլը հաղթահարած 36 շախմատիստները կնվաճեն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր: