Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի անհապաղ փաստացի հեռացում և Հայաստանի կառավարության ժամանակավոր նոր ղեկավարի նշանակում․ ՀՅԴ

Լուրեր

17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Հայաստանի Հանրապետության իշխանություններն անմիջական պատասխանատվություն են կրում ՀՀ սահմաններին ծավալվող իրադարձությունների համար: Հայրենիքը չպաշտպանելու նրանց վարքագիծը պատճառ է, որ թշնամին է՛լ ավելի լկտիանա ու սանձարձակ գործողությունների դիմի: Նիկոլ Փաշինյանը դեռևս նոյեմբերի 18-ին խոստացել էր շուտափույթ Հայաստան վերադարձնել գերեվարված անձանց: Այս խոստումից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնվեցին նոր քաղաքացիներ: Այսօր թշնամին գերեվարեց վեց զինծառայողի, իսկ մայիսի 25-ին, թշնամու գնդակից զոհվեց ՀՀ զինված ուժերի զինծառայող: Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները զբաղված են ստեղծված իրավիճակի համար Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս մեղավորներ նշանակելով:

Վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը մեկ անգամ ևս փաստում են,  որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն գոյություն չունի, և ամեն օրը սպառնալիք է պետության գոյության համար:

Ազգային արժանապատվությունը վերականգնելու, ՀՀ քաղաքացիների և հայրենիքի անվտանգությունն ու պաշտպանվածությունը ապահովելու լուծումը ընտրությունների միջոցով երկրի կառավարումը ազգային ուժերին և անձանց փոխանցելն է: Սակայն, մինչև նոր իշխանության ձևավորումը, անհետաձգելի անհրաժշտություն է թշնամու կասեցումը:

Ըստ այդմ՝

  1. պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի անհապաղ փաստացի հեռացում և Հայաստանի կառավարության ժամանակավոր նոր ղեկավարի նշանակում: Այս հարցում կառավարության անդամների և իրավապահ մարմինների անգործությունը նրանց դարձնում է հանցակից, և նրանցից յուրաքանչյուրն անհատական պատասխանատվություն է կրում երկրի անվտանգային և դիվանագիտական ձախողումների համար,
  2. կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և Հայաստանի դաշնակից երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի  պատերազմական հանցագործությունները, ձեռնարկել գործողություններ՝ զսպելու վերջինիս: