Եթե չօգտագործենք համավարակի համար համեմատաբար հանգիստ ժամանակահատվածը ու չպատվաստվենք, ապա աշնանը կրկին կկանգնենք նոր խնդրի, գուցե նաև նոր ալիքի առջև․ Անահիտ Ավանեսյան

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Այսօր Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում։Անահիտ Ավանեսյանը մարզպետարանում հանդիպել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Նախարարի պաշտոնակատարը մասնակցել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների գործընթացին վերաբերող հարցուպատասխանին:

«COVID-19-ի հիվանդացության առումով Լոռու մարզի ցուցանիշները բարձր են եղել, բայց, ցավոք, պատվաստումների մասով նույն բարձր ցուցանիշը չի արձանագրվում։ Եթե չօգտագործենք համավարակի համար համեմատաբար հանգիստ ժամանակահատվածը ու չպատվաստվենք, ապա աշնանը կրկին կկանգնենք նոր խնդրի, գուցե նաև նոր ալիքի առջև»,- ասել է նախարարը` հավելելով, որ ճամփորդելու առումով պատվաստման հանգամանքը ևս կարևոր է, քանի որ շատ երկրներ արդեն իսկ դրել են այդ նախապայմանը:

Այցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարը եղել է Վանձորի թիվ 1 պոլիկլինիկայում, ծանոթացել տեղի պայմաններին, հետաքրքրվել պատվաստման գործընթացով, ինչպես նաև պատասխանել աշխատակիցների հարցերին:

Այնուհետև Անահիտ Ավանեսյանն այցելել է Սպիտակի ԲԿ պոլիկլինիկա, զրուցել բուժաշխատողների հետ, ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ մանրամասներ, անդրադարձել մարզում պատվաստումների ընթացքին: