Դուրս գամ փողոց ի՞նչ անեմ, թշնամին տեսնի ներսում ցնցում է, Սիսիանով էլ մտնի՞. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
31.07.2026 | 14:39
Քաղհասարակության մի մասը դարձել է կառավարության ապոլոգիստը․ Կարեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Նպատակահարմար չեմ համարում այս պահին խորհրդարանում արտահերթ նիստ հրավիրել, փոխարենն Անվտանգության արտահերթ խորհրդի նիստ կարող ենք հրավիրել՝ փոքր խմբով խելք-խելքի տալու՝ ինչ անելիքներ ունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը տեղեկացրեց, որ պատգամավորների մի խումբը Վարդենիսում է, պարբերաբար տեղեկություններ են ստանում նաև Սյունիքից և Տավուշից, իսկ Արցախում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

Մարուքյանը հիշեցրեց, որ Պաշտպանության նախարարը Մոսկվայում է, այս իրավիճակում անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առաջարկը կարևոր է, և որ պետք է քննարկեն հետագա քայլերը։

«Կարծում եմ, մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները պետք է օգտագործենք՝ ՀԱՊԿ-ի, ՄԱԿ ԱԽ դիմելու հետ կապված, ուղղակի տեղեկատվությունը օպերատիվ փոխանակենք, լինենք սթափ և համախմբված՝ արտաքին թշնամու հանդեպ»։

Մարուքյանը տեղեկացրեց, որ իրավաբանները փաստաթուղթ են կազմել, ըստ որի ՀԱՊԿ-ի միջամտության համար նաև կարևոր է, որ դիմենք ՄԱԿ ԱԽ, որպեսզի արձանագրենք, որ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում՝ դիմելով արդեն 4-րդ հոդվածով։

Նախընտրական փուլում իրականացվող գործողությունների վերաբերյալ Մարուքյանը նշեց, որ ոչ մի բան չեն անում, ամեն ինչ դադարեցված է։

Անդրադառնալով պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքներին, թե ընդդիմությունը պետք է թողնի «բուկլետ տպելն» ու բոլոր գործերը, և դուրս գա փողոց, Մարուքյանը նշեց. «Դուրս գամ փողոց, ի՞նչ անեմ, թշնամին էլ տեսնի, որ դրան գումարած ներքաղաքական ցնցումներ են երկրում, մի հատ էլ Սիսիանով մտնեն միջանցքը կտրեն՝ ի՞նչ ենք անելու։ Զգոնությունը պետք է բարձրացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում: