Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող. ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը
Հասարակություն
27.05.2021 | 09:33Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։