Փաստաթղթի վերաբերյալ 2 առաջարկ ենք ներկայացրել․ առաջինը՝ գերիների ամբողջական վերադարձ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Սահմանազատման վերաբերյալ նոր աշխատանքային փաստաթղթի առնչությամբ  Հայաստանը ներկայացրել է երկու առաջարկ և դրանից հետո ոչ մի արձագանք չի ստացել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե արդյոք Փաշինյանը պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը:

«Ես հայտարարել եմ, որ չկա այդպիսի տարբերակ, որ մենք որևէ փաստաթուղթ ստորագրենք առանց զորքերի դուրսբերման: Մենք առաջարկել ենք երկու տարբերակ՝ կամ ադրբեջանական զորքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում համաձայնեցված թղթի ստորագրումը, կամ ստորագրված թղթի մեջ հստակ ձևակերպվում է, թե քանի օրվա ընթացքում և ուր են դուրս գալիս, որտեղից են գնում Ադրբեջանի զորքերը: Դեռ այն ժամանակ, երբ փաստաթուղթը չէր հրապարակվել, չէր արտահոսել, մենք երկու գրավոր առաջարկ ենք ներկայացրել դրա բովանդակության վերաբերյալ՝ գերիների ամբողջական վերադարձի վերաբերյալ, և երկրորդը՝ տվել ենք կոորդինատներ, թե Ադրբեջանի զորքերը որ կոորդինատներից անդին պետք է լինեն: Այդ պահից սկսած ոչ մի արձագանք չենք ստացել: Այսինքն՝ այդ պահից սկսած որևէ նոր բան տեղի չի ունեցել»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ այդ փաստաթղթի հետ կապված որևէ այլ բան տեղի չի ունեցել:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից անդին, այլ տարբերակ չկա, չի քննարկվում և չի կարող քննարկվել:

Փաշինյանը նաև նշեց՝ չգիտի, թե ում հետ է համաձայնեցված Ադրբեջանի այդ ծրագիրը: «Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել: Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այս ծրագիրը, բայց քանի որ կոնկրետություն չկա, մենք այդ ուղղություններով պետք է աշխատենք: Եվ անհրաժեշտության դեպքում, երբ ունենանք հիմնավոր տեղեկություն, որ ինչ-որ միջազգային սուբյեկտների հետ այդ ծրագիրը համաձայնեցված է, պետք է նաև մեր ժողովրդին բաց, հրապարակային ասենք: Եվ գուցե պետք է մեր ժողովրդին բաց հրապարակային ասենք վերջին 3,4,5, գուցե 10  տարվա իրադարձությունների մասին: Աղմուկի մեջ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ վերջին 15 տարվա ընթացքում»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև հավելեց, որ այս փուլում Հայաստանը շարունակում է աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ, առաջիկայում սպասվում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի այցը ՌԴ. «Եվ մենք կարծում եմ, որ որոշ հարցերի պատասխան պետք է ստանանք և շարունակենք խորացնել մեր համագործակցությունը՝ ՀԱՊԿ մեր գործընկերների և անվտանգային թիվ մեկ դաշնակից ՌԴ-ի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում: