Ալիևն ասում է՝ ի՞նչ է տեղի ունեցել որ, սահման ենք ճշտում, որևէ կրակոց չկա. Վաղարշակ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 20:51
Իսպանիայի վարչապետը միգրանտների հետ կապված ճգնաժամն անվանել է«տարածքային ամբողջականության խախտում»․ հաղորդվում է շուրջ 60,000 մարդու ներխուժման մասին
31.07.2026 | 20:40
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Նոր ընդդիմություն ԱԺ-ում՝ իշխանափոխության խոստումով․ կհաջողվի՞ Փաշինյանին հեռացնել
31.07.2026 | 20:23
Նաուրուն պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը չեղարկելու մասին
31.07.2026 | 20:10
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են կասեցնել ԱԺ-ում ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող նոր կանոնները
31.07.2026 | 20:00
Ի՞նչ է կատարվում ԱԺ-ում անդրանիկ նիստից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:48
Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները հանդիպում են անցկացրել․ հռչակագիր է ստորագրվել
31.07.2026 | 19:35
Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ չի գալիս ԱԺ, թիմակիցները պիտի աշխատեն, իրենք թիրախում չհայտնվե՞ն. Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:25
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
31.07.2026 | 19:15
Ո՞ր Սամվել Կարապետյանն է մեզ մեղադրում, ում աշխատավայրը ФСБ-ն է նշվա՞ծ․ եթե ռուսամետ լինեինք՝ ՌԴ-ն պատժամիջոցներ չէր կիրառի․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:07
Հասարակական զուգարան՝ կրպակի տակ․ ինչ է հայտնի Աբովյան փողոցում թաքնված կառույցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 19:00
Հումորից՝ «դատավճիռ»․ ինչպես Վարդավառը քննադատած ռուս բլոգերի մասին կեղծ լուրը տարածվեց համացանցում
31.07.2026 | 18:55
Նիկոլ Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից
31.07.2026 | 18:49
Վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները. դեսպանություն
31.07.2026 | 18:38
Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից
31.07.2026 | 18:29
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին
Բոլորը

Ադրբեջանը տեղեկություն տարածելով, թե իբր հայկական զինված ուժերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, փորձում է կոծկել իրենց գործողությունները՝ կրակոցները: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին:

«Իմ քայլը» խմբակցությունից Նազելի Բաղդասարյանը հիշեցրեց Ադրբեջանի զավեշտալի հայտարարությունը, թե հայկական կողմը մայիսի 24-26 ընկած ժամանակում գնդակոծել է Ադրբեջանի մարտական դիրքերը, ընդ որում այդ հայտարարությունը հաջորդել է նախօրեին տեղի ունեցած ողբերգական դեպքերին: Պատգամավորը նկատեց՝ զավեշտալի է, որ այդ հայտարարությունը 2 օր ուշացումով է արվել:

Հարությունյանը հիշեցրեց, որ նախարարությունը մի քանի ժամ առաջ հերքել է այդ տեղեկատվությունը:

«Ակնհայտ է Ադրբեջանի մտահղացումը: Ադրբեջանցիները զենք են օգտագործել, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել, և հիմա նրանք փորձում են դա կոծկել:

Դա իրենց կողմից հնարք է, որպեսզի հանրությանը ցույց տան, որ հայկական կողմն է գործողությունների գնում: Մենք գիտենք՝ իրենք ի՛նչ մարտավարություն են մշակել: Ալիևը հայտարարում է՝ սահման ենք ճշտում, ինչ է եղել որ, և ոչ մի կրակոց չկա, բայց երեկ այդ կրակոցը եղավ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Մանրամասները՝ տեսանյութում: