«Կյանքը պատերազմից հետո»․ BBC-ի ֆիլմը՝ Լեռնային Ղարաբաղի մասին

Լուրեր

08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Բոլորը

BBC-ի ռուսական ծառայությունը վավերագրական ֆիլմ է ներկայացրել Արցախյան երկրորդ պատերազմի մասին։

Լրատվամիջոցի թղթակիցները հայկական ու ադրբեջանական կողմից պատմում են՝ ինչպիսին է սահմանազատման գիծը Լեռնային Ղարաբաղում պատերազմից մի քանի ամիս անց և ինչ է այն նշանակում մարդկանց համար, որոնք ստիպված լքել են իրենց տները կամ հակառակը՝ վերադարձել։

Լրագրողը պատմում է Լաչինի միջանցքի մասին, որը Հայաստանն ու Արցախը միմյանց կապող միակ ուղին է հիմա։ Տեղի բնակչուհի, խանութի աշխատակցուհի Աիդա Բալիքյանը լրագրողին պատմում է, որ այժմ հարմարվում են նոր իրավիճակում ապրելում, այլ տարբերակ չունեն։

Զաբուխ (Աղավնո) գյուղում էլ լրագրողը հանդիպել է Լեռնային Ղարաբաղում լիբանանահայ համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի հետ։ Չավուշյանը նշել է, որ հայը երբեք չի հաշտվի մարդկային ու տարածքային կորուստների հետ։ Մինչ պատերազմն այստեղ 300 լիբանանահայ է ապրել, հիմա 87 մարդ է մնացել։ Չավուշյանը նաև ասել է՝ մնացել են ու մնալու են, չեն կարող բռնի ուժով ստիպել հեռանալ։

Ֆիլմում ներկայացվում է նաև հայրենի Հադրութը լքելուց հետո Կապանի գիշերօթիկ դպրոցի շենքում ժամանակավոր բնակություն հաստատած Վալերի Գասպարյանի պատմությունը։ Նա նշում է, որ պատերազմից մեկ ամիս անց ստիպված լքել է տունը, նաև հավելում՝ հազարավոր ընտանիքներ հիմա ծանր վիճակում են։

«Իմ գյուղ չեմ կարող գնալ, ոչ էլ իմ ծնողների շիրիմներին այցելել։ Գուցե իմ թոռները դա կանեն՝ վերադառնալով այնտեղ։ Ես երևի էլ երբեք չեն տեսնի իմ հողը»,- ասում է Վալերի Գասպարյանը։

Լրագրողը ներկայացնում է նաև հայկական Շուռնուխ գյուղում տիրող իրավիճակը՝ նշելով, որ այն բաժանվել է 2 մասի, իսկ հայ բնակիչները ստիպված լքել են իրենց տները։
Անդրադառնալով ադրբեջանական կողմին՝ ֆիլմում խոսվում է Աղդամի մասին, ներկայացվում ականապատ տարածքները։ Լրագրողը պատմում է, որ քաղաքն ավերված է, ադրբեջանական գերեզմանները՝ նույնպես։

Ներկայացվում է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Մատաղիսը, որը լրագրողն անվանում է Սոգուվաշեն և պնդում, որ ժամանակին հայերն ու ադրբեջանցիներն այստեղ խաղաղ ապրել են, հիմա էլ գյուղում ավերվածությունները շատ չեն, չնայած հայկական եկեղեցու խաչը հանված է։

Խոսվում է նաև ադրբեջանական Բարդա քաղաքում պատերազմի ժամանակ տեղի ունեցած հրթիռակոծության մասին։ Տուժած բնակիչներից մեկը պատմում է, որ հիմա անաշխատունակ է, սակայն ոչ ոք իրենով չի հետաքրքվում ու չի օգնում։

Հատկանշական է, որ անդրադառնալով Բարդային՝ ֆիլմի հեղինակները չեն հիշատակել պատերազմի ժամանակ Արցախի, ինչպես նաև Հայաստանի քաղաքների ու գյուղերի, խաղաղ բնակչության ամենօրյա հրթիռակոծությունների ու ավերի, հումանիտար ճգնաժամի մասին, որն առաջացել է ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով։ Ոչինչ չի ասվում նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, հոգևոր ու մշակութային ժառանգության կոթողների ոչնչացման ու ավերման մասին։

Էմմա Չոբանյան