Սա ի՞նչ դիսկուրս է․ եթե այդքան համարձակություն ունեք, եկեք ագրեսիան սահմանին ցուցաբերեք․ Թագուհի Թովմասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում այսօր անդրադարձավ Վլադիմիր Վարդանյանի երեկվա ելույթին. «Այսօր եմ ծանոթացել, որ Վլադիմիր Վարդանյանը, անցնելով բոլոր թույլատրելի սահմանները, վիրավորական արտահայտություններ է արել իմ հասցեին, որն ինձ համար բացարձակապես անհասկանալի է: Նա խոսել է ինչ-որ նախագծի մասին, որ ինքը օգնել է այդ նախագծի կայացմանը, կամ չգտեմ, խմբագրական աշխատանքներ է կատարել:

Նախ, ուզում եմ քաղաքացիներին տեղեկացնել, որ այն նախագիծը, որի մասին խոսում է Վլադիմիր Վարդանյանը, Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու մասին է, գերիներին չվերադարձնելու մասով:

Ես ենթադրում էի, որ այդ նախագիծը պետք է աներ իշխող խմբակցությունը, առավել ևս՝ Վլադիմիր Վարդանյանը՝ որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, բայց չի արել, մենք ենք ներկայացրել՝ անկախ պատգամավորներով: Ինքը իր պաշտոնական պարտականություններից բխող աշխատանք է իրականացրել խորհրդարանում: Երբ որ Գոռ Գևորգյանը նրան առաջարկել է, որ մի հատ էլ նայի տեքստը, սիրահոժար ասել է՝ այո, ես էլ կնայեմ, միջազգային իրավունքի մասնագետ եմ և այլն: Եվ այսօր գալ ու երեսով տալ, թե՝ ձեր նախագիծը անգրագետ նախագիծ էր, ես ուղղել եմ և էլ չեմ ուղղելու, ներողություն, դուք որևէ մեկի նկատմամբ մեծահոգություն կամ բարեգթություն չեք ցուցաբերում: Դուք ընդամենը կատարում եք ձեր պարտականությունները, որի համար վճարվում եք: Ի դեպ, ես էլ, որպես ընկերության սեփականատեր, որպես հարկատու ձեզ վճարում եմ դրա համար, և դուք պարտավոր եք կատարել այն աշխատանքը, ինչի համար կոչված եք ԱԺ-ում»:

Թովմասյանը հավելեց, որ Վլադիմիր Վարդանյանը ուզեցել է դառնալ նախագծի համահեղինակ, ինչին իրենք դեմ են եղել. «Եթե խոսում է, անցնում է գծեր, ուրեմն թող մտածի, որ ասելու շատ բան կա»:

Թովմասյանը նաև նշեց, որ եթե Վլադիմիր Վարդանյանը ակնկալում էր, որ դա վճարովի ծառայություն է, իրենք պետք է վճարեին դրա համար, թող ասեր, կմտածեին՝ օգտվո՞ւմ են այդ ծառայությունից, թե՞ ոչ:

Պատգամավորի համար անհասկանալի է Վարդանյանի վրդովմունքը. «Եթե այդքան համարձակություն ունեք, կարող եմ ձեզ ուղեկցել սահման՝ իմ ծննդավայր, եկեք ադրբեջանցիների հետ ձեր ագրեսիան ցուցաբերեք այնտեղ»:

Խոսելով անգրագիտության մասին՝ Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած հանձնաժողովով էին անցնում սահմանադրական «բարեփոխումների» նախագծերը, որով ՍԴ-ի ճգնաժամն էին փորձում հանգուցալուծել ու ամեն անգամ շառաչուն ապտակ էին ստանում՝ իրենց իրավական անգրագիտության համար. «Ու խոսում է գրագիտությունից, այնպիսի հարցերից, որոնց մասին գոնե պիտի լռի»:

Մանրամասները՝ տեսանյութում: