Աշխատանքային այցեր՝ առարկայական չափորոշիչները Տավուշի դպրոցներում փորձարկելու նպատակով. ԿԳՄՍՆ

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի համապատասխան հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակում մշակվել են հետևյալ ուսումնական բնագավառների չափորոշիչները՝ հայոց լեզու, հայ գրականություն, հասարակական գիտություններ, օտար լեզուներ, արվեստ, ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն իրականացրել է հանրակրթական ուսուցչական անձնակազմերի վերապատրաստումներ, իսկ մասնագիտական աշխատանքային խմբերը մշակել են ուսումնական նյութեր:

Այդ աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոնի» վերանայած առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման նպատակով տեղի են ունեցել աշխատանքային այցեր Տավուշի մարզի 4 կրթական հաստատություններ: Փորձագիտական խմբերը դասապրոցեսի դիտարկումներ են իրականացրել Իջևանի հիմնական, Թեղուտի, Ներքին Կարմիրաղբյուրի և Այգեձորի միջնակարգ դպրոցներում: ԾԻԳ-ի ձևավորած աշխատանքային խմբերում ներգրավված են ավելի քան 32 մասնագետներ, ովքեր մշակել են առարկայական չափորոշիչները և ուսումնական նյութերը:

Վերոնշյալ ուսումնական բնագավառների չափորոշիչների նախափորձարկումներ են նախատեսվում նաև ՀՀ Արագածոտնի և Երևանի մի շարք դպրոցներում: Այդ նպատակով ներկայում փորձագիտական խմբերը շրջայցեր են կատարում ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 1 հիմնական, ինչպես նաև Մուղնու, Բյուրականի և Կոշի միջնակարգ դպրոցներում:

Նշենք, որ առարկայական չափորոշիչներն անցել են հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ՝ ուսուցչական համայնքների և ոլորտի մասնագետների հետ: Ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա դրանք շտկվել, խմբագրվել ու լրամշակվել են: