ՀՖՖ-ն որևէ միջամտություն չունի Կապառոսի կայացրած որոշումներում. խոսնակը՝ Հենրիխ Մխիթարյանին հավաքական չհրավիրելու մասին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Երեկվանից մամուլում ակտիվորեն քննարկվում է Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի ազգային հավաքական չհրավիրելու՝ հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի որոշումը:

Մխիթարյանից բացի՝ Ազգային հավաքական չեն հրավիրվել ևս 11 ֆուտբոլիստներ, որոնցից 7-ը հիմնական կազմի խաղացողներ են: Հավաքականի մարզիչն իր որոշումն այսպես է պարզաբանել․ «Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում, և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի ու Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում»:

Հենրիխ Մխիթարյանն էլ իր հերթին անդրադարձել է Կապառոսի հայտարարությանը՝ գրառում կատարելով սոցցանցերի պաշտոնական էջերում ու նշելով, որ բերված պատճառները համոզիչ չեն իր համար։

«Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից տեղեկացա, որ, ի զարմանս ինձ, առաջիկա միջազգային հանդիպումների համար որոշ պատճառներով չեմ հրավիրվել ընտրանի: Ներկայացված պաշտոնական պատճառները համոզիչ չեն ինձ համար: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ տղաների կողքին և նրանց հաջողություն եմ մաղթում գալիք հանդիպումներում»,- գրել է Մխիթարյանը:

Պաշտոնական հայտարարություններից զատ՝ մամուլում ու սոցցանցերում ակտիվորեն շրջանառվում է այն վարկածը, որ Հենրիխ Մխիթարյանին հավաքական չհրավիրվելու որոշումը քաղաքական ենթատեքստ ունի: Հարցի հետ կապված Factor.am-ի հետ զրույցում ՀՖՖ մամուլի բաժնի պատասխանատու Հայկ Կարապետյանը պարզաբանեց. «Կազմի ընտրությունը միայն հավաքականի գլխավոր մարզչի որոշումն է եղել: Կապառոսն այս անգամ որոշել է այս կազմն ընտրել՝ ընկերական հանդիպումներին մասնակցելու համար: Որևէ մեկը Ֆուտբոլի ֆեդերացիայից ոչ մի միջամտություն չունի մարզչի կատարած որոշումներում»,- ընդգծեց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հանդես գալով A սերիայի ներքին առաջնությունում, անցկացրել է 34 խաղ՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Մերի Մանուկյան