ԵՄ-ն օգնում է Պարենի համաշխարհային ծրագրին մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանում հակամարտությունից տուժած մարդկանց

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ողջունում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից տրամադրված 1.3 միլիոն եվրոյի ներդրումը՝ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց դրամական օգնություն տրամադրելու նպատակով. տեղեկանում ենք ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածած մամուլի հաղորդագրությունից:

Օգնությունը տրամադրվում է ի լրումն ՀՀ կառավարության և նրա գործընկերների կողմից՝ հակամարտության և COVID-19-ի համաճարակի հետևանքով տուժած անձանց աջակցությանն ուղղված ջանքերի։ ուն ցուցաբերելու հարցում:

«Մարդասիրական սկզբունքներից ելնելով՝ ԵՄ-ն արտակարգ հումանիտար օգնություն է տրամադրում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և նրանց հյուրընկալող բնակչությանը: Տեղահանված շատ մարդիկ հայտնվել են բարդ իրավիճակում, որն էլ ավելի է սրվում կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Դրամական օգնության շնորհիվ ՊՀԾ-ն աջակցում է առավել խոցելի անձանց վճարել ծայրահեղ անհրաժեշտության պարագաների, այդ թվում՝ սննդի համար», – ասել է Ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

ՊՀԾ-ի կողմից իրականացված Պարենային անվտանգության գնահատման վերջին արդյունքների համաձայն երկրում շատ մարդիկ ունեն մարդասիրական օգնության կարիք:

«Մենք բարձր ենք գնահատում այս առատաձեռն և ժամանակին արված ներդրումը, որը կօգնի մեզ մեղմել հակամարտությունից տուժած մարդկանց տառապանքները, ինչպես նաև օգնել նրանց հոգալ սննդի և այլ հիմնական կարիքները», – ասել է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ, տնօրեն Ելենա Միլոշևիչը: «Եվրամիությունը հանդիսանում է ՊՀԾ-ի կարևորագույն գործընկերը ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում»:

ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող Հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում: Սա ՊՀԾ-ին հնարավորություն կտա անդրադառնալ մտահոգություններին ու հարցումներին: