«Բերում 90 րոպեում սղցնում եք»․ արտահերթ նիստը մեկնարկելուն պես ընդմիջվեց

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է Կառավարության կողմից ներկայացված նախագծեր, որոնց թվում է նաև «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը»։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց հապճեպ քննարկվող նախագծերի վերաբերյալ՝ դժգոհելով, որ այդ նախագծի համար հատկացված է ընդամենը 90 րոպե քննարկում։

«Մի քանի տասնյակ պետական օբյեկտների մասնավորեցում է նախատեսված, քիչ չի հանրային քննարկում չի եղել, հանձնաժողովներում նորմալ քննարկում չի եղել, հիմա էլ 90 րոպե եք սահմանում քննարկման համար»,- ասաց նա։

Փաշինյանի հետ համակարծիք էր «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․ «Բացարձակ անընդունելի է նման քննարկումը, առավել ևս, որ պոտենցիալ գնորդներ էլ դեռ չկան, բյուջեն լցնելու խնդիր է ընդամենը, բերում եք 90 րոպեում «սղցնում եք»»։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց, որ հաննձաժողովի երեկվա քննարկումից հետո Փաշինյանի առաջարկությունը ներկայացրել են Կառավարությանը, ուստի հարցի քննարկումը կլինի երկու ժամ, սակայն սա էլ չմեղմեց ընդդիմադիրների վրդովմունքը։

Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ նկատելով, որ նման կարևոր նախագծի համար երկու ժամը շատ քիչ է։ Խոսեց նաև ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, վերջինս էլ նկատեց, որ հարցը հանրային հնչեղություն է վայելում, ուստի քննարկումը մեկ ժամով ավելի երկարացնելը չի խանգարի։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ շեշտեց՝ արդեն բովանդակային քննարկում է ընթանում՝ խուրհուրդ տալով ԱԺ նախագահին հարցը դնել քվեարկության։

Վարման կարգով ձայն խնդրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խնդրելով 20 րոպե ընդմիջում՝ «Կառավարության հետ ընդհանուր հայտարարի գալու համար»։

Խորհրդարանը 20 րոպեով ընդմիջեց աշխատանքը։

 

Սեդա Ղուկասյան