Շատ լարված իրավիճակ է. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 13:13
Իրանի սահմաններին որևէ ռազմական ներկայություն անընդունելի է, հայկական կողմը տվել է անհրաժեշտ հավաստիացումները․ Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին
23.11.2026 | 13:08
Մեկնարկում է TRIPP նախագծի իրականացումը․ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 13:08
Հայերենը՝ անփոփոխելի պետական լեզու․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 13:03
Գլխավոր դատախազը կպաշտոնավարի 7 տարի և չի կարողանա վերընտրվել․ առաջարկվում է ստեղծել Դատախազական խորհուրդ
23.11.2026 | 12:58
ՊՍԺ-ի ևս մեկ առանցքային ֆուտբոլիստ ծանր վնասվածք է ստացել
23.11.2026 | 12:49
Զելենսկին հաստատել է` Լիբիայում ռուսական «Մերկուրի» ռազմանավը հարձակման է ենթարկվել ու խորտակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 12:42
Երեխաների իրավունքները նոր Սահմանադրությամբ․ ինչ է փոխվում և ինչ նոր երաշխիքներ են սահմանվում
23.11.2026 | 12:34
ՀՀ էներգետիկ անվտանգության մարտահրավերները և ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները․ ՈՒՂԻՂ
23.11.2026 | 12:25
Կիևի մարզի Դիմեր ավանում ռուսական հարվածի հետևանքով 11 մարդ է զոհվել
23.11.2026 | 12:18
Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը
23.11.2026 | 12:10
Նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է // Փաշինյանը կրկին հրաժարականից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 12:07
Նոր Սահմանադրության նախագծում փոխվել է Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող մեկ ձևակերպում
23.11.2026 | 12:00
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «նման են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին»․ Քուշներ
23.11.2026 | 11:50
Ազգային ժողովը կկարողանա ինքնարձակվել․ ի՞նչ է նախատեսում նոր Սահմանադրությունը
23.11.2026 | 11:39
Միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը․ ինչ է առաջարկում նոր նախագիծը
Բոլորը

Այդ ուղղությամբ մեծ թվով գործողություններ են իրականացվում: Ինչ է նշանակում հետ շպրտել, բնականաբար մենք չենք ցանկանում այդ գործընթացն իրականացնել ուժ կիրառելով, դիվանագիտական ճանապարհով տեսնում ենք, որ աշխատանք արվում է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանական զինվորականները Հայաստանի պետական սահմանն անցնել են և արդեն 14 օր է այստեղ են:

Անդրադառնալով հարցին՝ ՀԱՊԿ ապտակը Հայաստանում մարսեցի՞ն, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ գործնական քայլեր չարվեցին ՀԱՊԿ-ի կողմից, թեև Հայաստանը, բացի խորհրդատվություն ստանալու խնդրանքից, դիմեց նաև ռազմական աջակցություն ստանալու ակնկալիքով, բայց Հայաստանին առաջարկվեց դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնել, Հրաչյա Հակոբյանը նշեց. «Ես դա չէի գնահատի որպես ՀԱՊԿ ապտակ, միայն չեն ասում՝ եկեք սահմաններ որոշենք իրար հետ, գործընթացը շարունակվում է, քննարկումները շարունակվում են, և ես չեմ կիսում մոտեցումը՝ ՀԱՊԿ ապտակ արտահայտության հետ կապված: Բանակցությունները շարունակվում են»: Բոլորս ենք հասկանում՝ ինչ լարված իրավիճակ է, ինչքան նուրբ իրավիճակ է, ինչի հետ գործ ունենք, և այդպիսի հարցադրումներ հնչեցնել, թե դա ՀԱՊԿ ապտակ է, կոռեկտ չեմ համարում»:

Լրագրողի այն դիտարկմանը, որ ասվում է՝ բանակցություններ են տարվում, բայց դրանից Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորականների թիվը չի պակասում, պատգամավորն արձագանքեց. «Այո, չի պակասում, բայց որոշ հարցադրումների դեպքում փորձում են ներկայացնել այնպես, որ ավելացել է, բայց չի ավելացել»։

Անդրադառնալով հարցին, որ Հայաստանի տարածքում ադրբեջանցիներն ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, պատգամավորն ասաց. «Նման տեղեկություն չունեմ։ Այդ տեղեկությունները հավաստի չեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: