Ընդդիմությունը պետք է բացառի Փաշինյանի հետ համագործակցությունը․ Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իրարից տարբեր գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերը, եթե մեկ ցուցակով մասնակցեին ընտրության, այդ միավորումը չէր ստացվելու: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ ընդդիմությունը միասնական չեղավ, և երբ հայտարարվեց արտահերթ ընտրություն, բոլորը գնացին Փաշինյանի խաղի կանոններով, այսինքն՝ պատրաստվում են ընտրությունների։

«Շատ կարևոր է, որ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը, ընդդիմադիր դաշտի իրական ուժերը շատ հստակ հայտարարեն, որ որևէ պարագայում գործող իշխանության հետ չեն համագործակցելու։

Մենք երբ փողոցում պայքարում էինք և ասում, որ ստեղծված իրավիճակից ելքը վարչապետի պաշտոնանկությունն է, շատ քաղաքական ուժեր ասում էին՝ խնդիրը պետք է լուծվի ընտրությունների միջոցով։ Հիմա, երբ վաղը ցուցակները ԿԸՀ ենք ներկայացնելու, հայտարարում են, որ ընտրությունը ելք չի։ Այդ դեպքում ո՞րն է ելքը․ թողնենք, որ էս մարդը շարունակի պաշտոնավարել և երկիրը վերջնականապես տանի անդունդ և կործանո՞ւմ։ Հիմա նրանք, ովքեր ասում են՝ ընտրությունը ելք չի, պետք է առաջարկեն՝ բա ո՞րն է ելքը։ Եթե իրենք տեսնում են, որ ելքը՝ պետք է էս իշխանությունը շարունակի պաշտոնավարել, մենք էդ ելքը չենք տեսնում, պետք է րոպե առաջ ընտրությունների միջոցով հեռացնենք նրանց։

Երբ որ խոսում ենք՝ ընդդիմադիր դաշտը միասնական չէ, այդ դաշտը պետք է ընտրությանը մասնակցի «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով։ Եթե այս իմաստով մեր թիրախն ինքն է և չարիք է այս կառավարությունը, պետք է հեռանա, թող հայտարարեն՝ գնանք էս ճանապարհով, ազատվենք էս իշխանությունից և երկիրը բերենք բնականոն զարգացման»»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: