Ավագանու «Իմ քայլը» խմբակցության երկու անդամ մանդատը վայր դրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.05.2021 | 11:32«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներ Աննա Ջավախյանը և Էդգար Բարսեղյանը դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու մասին: Այս մասին Երևանի ավագանու նիստում տեղեկացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Աննա Ջավախյանի մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վիլեն Գայֆեջյանին:
Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Էդգար Բարսեղյանի մանդատը տրվել է «Իմ քայլի» ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Պետրոսյանին: