Հռիփսիմե Առաքելյանը վայր դրեց ավագանու մանդատը. հայտնի է ավագանու նոր անդամի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.05.2021 | 11:22Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին: Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Հռիփսիմե Առաքելյանի մանդատը տրվել է ԲՀԿ ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինա Վարդանյանին:
«Կարծում եմ, բոլորդ լավ ճանաչում եք տիկին Վարդանյանին, նա մեզ հետ բավական երկար ժամանակ է, ինչ համագործակցում է: Փորձում ենք ավելի կանաչ դարձնել մեր Երևանը»,- նշեց Մարությանը:
Նա նաև նշեց՝ քանի որ Առաքելյանը խմբակցության քարտուղարն է եղել, որոշում է կայացվել, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Մարկոս Հարությունյանը: