Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է. հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն. մարզպետարան
Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ,
հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է:
Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»: