Փաշինյանի լեգիտիմությունը կասկածի տակ. պահանջում են Ադրբեջանի հետ չստորագրել որեւէ փաստաթուղթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
09.06.2026 | 10:49
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:38
Քվեարկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետ ՀՀ-ի ավելի սերտ կապերին՝ չնայած Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտությանն ու ճշմանը․ ԵՄ-ն հայտարարություն է տարածել
Բոլորը

2020 թվականի արցախյան պատերազմից և, մասնավորապես, նոյեմբերի 9-ից ի վեր Նիկոլ Փաշինյանն ու իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը չեն վայելում հանրային այն վստահությունը, որը ձեռք էին բերել 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, հայտարարում են Հայաստանում գործող մեկ տասնյակից ավելի ՀԿ-ներ և պնդում, որ վարչապետի պաշնակատար Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմաններին առնչվող որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրի։

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին տեղեկատվական մեծ աղմուկից հետո պաշտոնական Երևանը հաստատեց, որ ռուսական կողմն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծել՝ քննարկելու դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցեր: Եվ ահա՝ քաղհասարակությունը, որն անցած երեք տարիներին առավելապես աջակցում էր Փաշինյանին՝ հետամուտ լինելով, որ վերջինս իրականացնի խոստացած բարեփոխումները և երկիրը դնի ավելի ամուր ժողովրդավարական հիմքերի վրա, այսօր, փաստորեն, հրապարակավ կասկածի տակ է դնում վարչապետի պաշտոնակատարի լեգիտիմությունը նման կենսական փաստաթղթի ստորագրման հարցում։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, սակայն, նկատում է, որ այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում պետք է կասկածի տակ առնվի ցանկացած որոշում, որը կայացնում է վարչապետի պաշտոնակատարը:

Ինչո՞ւ է Հայաստանի ժամանակավոր կառավարությունը սահմանազատման հետ կապված նման կարևոր գործընթաց նախաձեռնել՝ չսպասելով արտահերթ ընտրությունների արդյունքերին․ քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ընդգծում է՝ գործընթացը Նիկոլ Փաշինյանը չի նախաձեռնել, այլ Ռուսաստանը, որն առաջ է տանում իր քաղաքական շահը:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը շեշտում է, որ եթե անգամ ընտրություններից հետո ձևավորվի լեգիտիմ իշխանություն, ապա այն միաձայն պետության համար նման ճակատագրական փաստաթուղթ ստորագրելու իրավունք չպետք է ունենա: Նա նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ եթե լեգիտիմ իշխանությունների պարագայում, ի վերջո, լինի սահմանների դեմարկացիա, ապա չպետք է լինի միայն Ռուսաստանի մասնակցությամբ:

Ատեփան Դանիելյանը կարծում է՝ այստեղ միջազգային հանրությունն անելիք չունի, քանի որ Հայաստանն էլ այլ երկրների սահմանային խնդիրներին չի միջամտում: Ըստ նրա՝ եթե Մոսկվան գործից հետ քաշվի, ապա պատերազմ կսկսվի:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ սահմանազատման գործընթացին, Մոսկվայից զատ, պետք է ներգրավված լինեն նաև ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն, քանի որ, ըստ Բադալյանի, առանց միջազգային կառույցների Հայաստանը չի կարող դիմակայել ռուս-ադրբեջական ճնշումներին:

Փաշինյանի լեգիտիմությունը կասկածի տակ դրած հայտարարությանը միացած Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նշում է՝ հայ-ադրբեջանական սահմանազատումը պետք է իրականացվի միայն այն դեպքում, երբ Հայաստանը, քիչ թե շատ որպես առանձին սույբեկտ, ի վիճակի կլինի ծանրակշիռ խոսք ասել միջազգային գործընկերների հետ քննարկումների ժամանակ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան