Առինջի ՔՊ-ական համայնքապետն աշխատանքի ժամին կուսակցության գրասենյակը կահավորելո՞վ է զբաղված

Լուրեր

01.04.2026 | 12:44
Որքանո՞վ է իրատեսական, որ ԱՄՆ-ը ցամաքային զորքեր մտցնի Իրան․ Լեոնիդ Ներսիսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:39
Ալեքսանդր Օվեչկինը՝ դուբլի հեղինակ․ 11 գոլ՝ մինչև Ուեյն Գրետցկիի պատմական ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:28
Իսրայելում իրանական հրթիռային հարձակման հետևանքով 14 մարդ է վիրավորվել
01.04.2026 | 12:22
Տնօրենը դաստիարակին ասում ա «մորգի աշխատողներ». մանկապարտեզի սանի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 12:18
Փաշինյանին հարվածել փորձելու համար ձերբակալված 18-ամյա տղան 2 ամսով կալանավորվեց
01.04.2026 | 12:10
ՀՀ ԱԳՆ պատասխանը Բաքվի մեղադրանքներին // Ջերմաստիճանը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 12:05
Թրամփն Իրանի հարցով ուղերձով կդիմի ժողովրդին
01.04.2026 | 12:02
Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության վերաբերյալ ասուլիս. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 11:53
Իրանն ունի «անհրաժեշտ կամք»՝ հակամարտությունը դադարեցնելու համար. Փեզեշքիան
01.04.2026 | 11:39
«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել
01.04.2026 | 11:36
«Նոայի» դարպասապահը Կոնգոյի ԴՀ-ի հավաքականի կազմում նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:27
Իրանի ԱԳ նախարարը հաստատել է, որ Ուիթկոֆից ստացել է «ուղղակի հաղորդագրություններ», սակայն «դա չի նշանակում բանակցություն»
01.04.2026 | 11:18
Լարված իրավիճակ թիվ 94 մանկապարտեզում. տնօրենը փակվել է աշխատասենյակում և դուռը չի բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:11
Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականների հաղթանակները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:05
Հինգ վագոն հացահատիկ կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր աշխատանքային ժամին՝ 15:00-ի սահմաններում, Առինջի համայնքապետի պաշտոնակատար Հայկ Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ապակիներին ՔՊ-ի տարբերանշանով պաստառներ են փակցվում:

Factor.am-ը կապ հաստատեց ՔՊ-ական Հայկ Մկրտչյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու, թե ինչու է աշխատանքային ժամին կուսակցական գործունեությամբ զբաղված: Համայնքապետի պաշտոնակատարը, սակայն, հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով. «Ձեր դեմքը չեմ տեսնում»:

Հայկ Մկրտչյանին հիշեցրինք՝ ներկայացել ենք որպես լրագրող։ «Ես էլ կարող եմ ասել, որ Հռոմի պապն եմ»,- արձագանքեց համայնքապետն ու անջատեց հեռախոսը:
Որոշեցինք ՔՊ-ական Հայկ Մկրտչյանին զանգահարել «Viber» հավելվածի տեսակապի միջոցով, որպեսզի տեսնի իրեն զանգահարող լրագրողի դեմքը և պատասխանի հարցերին, սակայն նա չպատասխանեց մեր զանգին: Փաստորեն, ստացվում է, որ թափանցիկ և հաշվետու կառավարում խոստացած Փաշինյանի թիմակից Հայկ Մկրտչյանը բաց աշխատանքի կողմնակից չէ:

Նարեկ Կիրակոսյան