Հայաստանում պատվաստումային 13 շարժական կայան է գործում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն մոտ 26 հազար պատվաստում է կատարվել:
Մեզ հասանելի 3 պատվաստանյութերը՝ «Աստրազենեկա», «Սպուտնիկ Վի», «Կորոնավակ», ներարկվում են ոչ միայն պոլիկլինիկաներում, այլև շարժական կայաններում։ Երևանում 9, մարզերում 4 այդպիսի խմբեր են աշխատում։ Պարզապես պետք է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով, բուժզննում անցնել ու ստանալ Covid-19-ի դեմ համապատասխան դեղաչափը։