«Բանակ չունենք, դրա համար էլ վախեցել են կրակել». Սամվել Բաբայանը՝ թշնամու ՀՀ մտնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Պետք է առաջին հերթին բանակ ունենայինք. բանակ չունենք, դրա համար էլ այսօր վախենում ենք կրակել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակին։

«Բանակ չունենալու համար մեղավոր են բոլոր նրանք, որոնք ղեկավարել են երկիրը վերջին 20 տարիներին: «Բայց կա մեղավորություն և կա հանցագործություն: Ես առաջարկում եմ ստուգել, հանցագործությունները ճշտել և այդ մարդկանց պատժել»,- նշեց Բաբայանը:

Անդրադառնալով Դիտարկմանը, որ բանակի հասցեին իր քննադատությունը շատերը ծանր էին ընդունել, հակադարձում էին, որ բանակը միակ կայացած կառույցն է,  Սամվել Բաբայանը նշեց. «Որևէ մեկը չի ցանկանում իր վրա մեղքը վերցնել, որ ինքն է մեղավոր, դրա համար էլ միշտ հայտարարելու են, որ բանակը միակ կայացած կառույցն էր: Ես դրան ուշադրություն չեմ դարձնում։ Ես օրինակ եմ բերել, որ 1992թվականին ո՞վ էր մեղավոր, որ Շահումյան, Մարտակերտ, էդ ուղղությամբ հանձնեցինք, մինչև էսօր չգիտենք, հիմա էլ է նույնը: Այն ժամանակ էլ մեկը մյուսին պաս էր տալիս՝ ով է մեղավոր։ Հիմա որ չասենք ՝ սա է մեղավոր կամ, նա, պետք է քննել ու  հասկանալ, թե ով պետք է որոշում կայացներ, հրաման արձակեր, դիմեր վերադասին. ով որ չի կատարել իր պարտականությունը, նա էլ մեղավորն է»:

Բաբայանի դիտարկմամբ՝ մեր ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրն էր թույլ չտալ, որ հակառակորդը ներթափանցեր մեր տարածք. «Բայց եթե արդեն թույլ է տվել, մենք մեր բանակի քանակն էլ գիտենք և մեր սահմանի ողջ երկարությունը գիտենք: Հիմա սահմանը 2-3 անգամ երկարել է, չհաշված Թուրքիայի ճակատը: Դա բերելու էր սրան, որ մարդ էլ չունես կանգնեցնելու: Դրա համար ես ասում եմ, որ պետք է բանակ կառուցես, գլուխդ կախես, ատամներդ սեղմես ու կառուցես պրոֆեսիոնալ բանակ: Էն հեքիաթը, որ պատմում են, թե փող չունենք, էս չունենք, էն չունենք… Փող չունեք, գերի հանձնվեք թուրքին, պարսիկին, ռուսին, ամերիկացուն, մեկին գերի հանձնվեք… Հա՛րց տվեք կառավարությանը, հարցրեք՝ պատերազմի հետո ինչքան փող եք ծախսել, մեկ միլիարդ ծախսե՞լ եք: Բա ինչի՞ չէիք մեկ միլիարդի զենք առնում: Քանի միլիարդ էլ ծախսելու եք: Ասեք՝ խելք չունենք, հասկանանք, բայց որ ասում եք՝ փող չունենք, չենք հասկանում»։

Մանրամասները՝ տեսանյութում: