Կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից առաջ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի երեք գիտնականներ ծանր հիվանդությամբ հոսպիտալացվել են․ WSJ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Չինաստանում Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի երեք գիտնականներ ծանր հիվանդությամբ հիվանդանոց են ընդունվել 2019-ի նոյեմբերին ՝ կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից մեկ ամիս առաջ: Այս մասին ասվում է The Wall Street Journal– ի ՝ մայիսի 23-ին լույս տեսած հոդվածում:

Հիմնվելով ամերիկյան հետախուզության զեկույցի վրա՝ հոդվածում ասվում է, որ կորոնավիրուսի և այլ հարուցիչների ուսումնասիրության լաբորատորիայում աշխատող վիրուսաբանների հիվանդությունը հիշեցնում էր և՛ COVID-19, և՛ սուր շնչառական վարակ:

Այսպիսով, ըստ թերթի, չինական լաբորատորիայից SARS-CoV-2-ի արտահոսքի վարկածը ստացել է լրացուցիչ ապացույցներ:

COVID-19- ի ծագման ուսումնասիրությամբ զբաղվող ԱՄՆ Պետդեպարտամենտի խմբի նախկին ղեկավար Դեյվիդ Աշերը համաձայնել է WSJ- ի սույն եզրակացության հետ:
«Խիստ կասկածում եմ, որ հատուկ պաշտպանված պայմաններով երրորդ մակարդակի լաբորատորիայում կորոնավիրուսի հետ աշխատող երեք հոգի մեկ շաբաթվա ընթացքում հիվանդանում են սուր շնչառական վարակով, ընկնում են հիվանդանոց, և դա կապ չունի կորոնավիրուսի հետ», – ասել է նա:

Հիշեցնենք, որ մարտի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ուհան ուղարկված մասնագետների հետազոտությունների ադյունքների հիման վրա զեկույց էր հրապարակել ՝ COVID-19 կորոնավիրուսի ծագման վերաբերյալ:

Փաստաթղթում կորոնավիրուսի ծագման ամենահավանական վարկած է նշվում չղջիկներից մեկ այլ կենդանու միջոցով մարդուն փոխանցվելը։
Միևնույն ժամանակ, վարկածն այն մասին, որ համաճարակը սկսվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայում COVID-19- ի արտահոսքից հետո, ԱՀԿ մասնագետները քիչ հավանական են համարում:

Մի շարք պետություններ, այդ թվում ՝ Միացյալ Նահանգները, իրենց մտահոգությունն են հայտնել ԱՀԿ փորձագետների՝ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ զեկույցի առնչությամբ:

 

Տաթև Ֆռանգյան