Պառավաքարի դպրոցում 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անուններով հրաձգարան և դասասենյակներ են անվանակոչվել

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Պառավաքարի միջնակարգ դպրոցում այսօր 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոսների՝ Հենզել Բաղդասարյանի, Կարեն Մարգարյանի, Արմեն Բրուտյանի, Սոս Սարգսյանի անուններով հրաձգարան և դասասենյակներ են անվանակոչվել: Այս մասին տեղեկացնում է Բերդի համայնքապետարանը։

Դասասենյակների անվանակոչման արարողությանը ներկա են եղել Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը, Պառավաքար գյուղի վարչական ղեկավար Ռոլանդ Մարգարյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, հերոսների ծնողները, հարազատները:

«Բերդ համայնքում մեր առաջին զոհը եղել է Կարեն Մարգարյանը` Պառավաքարից, վերջինը հրաժետ ենք տվել մեր Հենզել Բաղդասարյանին` կրկին Պառավաքարից: Մենք տեսել ենք տառապանքը, ապրումը, ցավը նաև Սոսի և Արմենի ընտանիքներում: Եվ այսպես ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե… սակայն այսօր մեր տղաների լույս հայացքների ներքո ուզում եմ դիմել բոլորիդ պատերազմի ժամանակ նահատակված Վաչագան Մանուկյանի հոր` Խաչիկ Մանուկյանի խոսքերով, որ ասել է որդուն ճանապարհելիս. «Մենք իրավունք չունենք հերոսապատումը ողբերգության վերածելու»: Այո, մենք իրավունք չունենք: Մեր սիրելի եղբայրներն ու զավակները մեզ այդ իրավունքը չեն տվել: Մենք իրավունք չունենք նրանց սպանելու: … Մեր խոնարհումը բոլորիդ, մեր գնահատանքը Պառավաքարի դպրոցին, որտեղ ծնվել են մեր հերոսները…»,-նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:

Այսօր Պառավաքարի մշակույթի տանը կայացել է նաև հուշ-ցերեկույթ՝ նվիրված պառավաքարցի անմահ հերոսների հիշատակին:

Միաժամանակ, ՀՀ նախագահի հրամանագրով՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հենզել Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Մեդալն այսօր հանձնվել է Հենզել Բաղդասարյանի հարազատներին: