ԱՄՆ-ը խորապես հավատարիմ է ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը. Ռայան Քեմփբել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ-ն խորապես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը՝ աշխատելով թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանո ներքո։ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած Հայ-ամերիկյան առաջին քաղաքագիտական ​​ֆորումի բացմանն այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռայան Քեմփբելը։

Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նշում է անվտանգության կարևորությունն այս տարածաշրջանում:

«Այս շաբաթվա սկզբին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման սկզբունքներին: ԱՄՆ-ն նաև խորապես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը՝ աշխատելով թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասել է նա:

Ռայան Քեմփբելը նշել է, որ անցած տարին դժվար էր կորոնավիրուսի համավարակի տեսանկյունից:

«Համավարակը մարտահրավեր է դարձել համընդհանուր անվտանգության ապահովման համար, որն ազդել է բոլոր պետությունների վրա, բայց, միևնույն ժամանակ, այն միավորել է մեզ և ընդգծել համագործակցության և գործընկերության կարևորությունը»,- ընդգծել է դիվանագետը:

Համավարակի բռնկումից հետո ԱՄՆ կառավարությունը 11 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին Covid-19-ի դեմ պայքարի համար։ Այս օգնությունը, ըստ Քեմբելի, օգնել է ձեռք բերել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, նախապատրաստել համակարգը լաբորատոր հետազոտությունների համար և աջակցել տեխնիկական փորձագետներին՝ արձագանքելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև ծանր դեպքերը մեղմելու համար: