Թե պարզվի՝ Նիկոլ Փաշինյանը սպառնալիքների է ենթարկվել, կչեղարկվի նրա ստորագրած հայտարությունը․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 10:56
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor TV-ի հյուրը Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ, դիվանագետ Արա Պապյանն է

-Պարո՛ն Պապյան, Հայաստանին առաջարկվում է մտնել սահմանազատման պրոցեսի մեջ, երբ մեր տարածք Ադրբեջանը զինուժ է մտցրել։ Ռուսաստանը, որ երկկողմ ու միջազգային պայմանագրերով պարտավորություն ունի ՀՀ-ն պաշտպանելու՝ ադրբեջանցիներին հեռացնելու, չի կատարում այդ պարտավորությունները։ Սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիք կա և համաձայն Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի, նման պարագաներում առոչինչ կարող է ճանաչվել փաստաթուղթը։

-Հետագայում չեղարկման տարբեր հիմքեր կարող են լինել։ Հենց Վիեննայի կոնվենցիան 1967 թվականի, նշում է դա, մեկ հիմքը սպառնալիքն է ո՛չ միայն պետությանը, այլ նաև՝ ղեկավար անձանց, ովքեր որ ստորագրում են։ Եթե ապացուցվի, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի սպառնալիքների է ենթարկվել, դա ևս հիմք է չեղարկման։ Նաև չեղարկման հիմք է կոռուպցիան, կաշառակերությունը, սխալը, խաբեությունը և այլն։ Բայց գիտեք, երբ որ մի բան ստորագրվում է և ի գործ է դրվում, հետո տասը անգամ դժվար է հետ շրջել այդ ամբողջը։ Մոսկվայի պայմանագիրը բոլորը գիտեն, ցանկացած մասնագետ կասի ձեզ, որ դա անօրինական փաստաթուղթ է, կնքվել է անօրինական շարժումների միջև, բայց տեսեք՝ անցել է 100 տարի, և դա չի չեղարկվում։ Կարող է մի բան ստորագրվել, բայց հետո սա հետ շրջելը շատ դժվար լինի կամ հետո անհնարին լինի։

-Փաստեցիք, որ ադրբեջանական զորքերի՝ անօրինական կերպով Հայաստանում գտնվելը հիմք է դա սպառնալիք համարելու և այդ պայմաններում ստորագրված փաստաթուղթը առոչինչ ճանաչելու։ Իսկ կա՞ նաև այլ պատճառ դրա համար։

-Այո, չեղարկման հիմք կարելի է համարել նաև այն, որ դա միջպետական փաստաթուղթ է, իսկ միջպետական փաստաթուղթը, անկախ անվանումից, պիտի խորհրդարանական վավերացում անցնի, իսկ մինչև վավերացումը համապատասխան գործընթաց պիտի լինի։ Այսինքն՝ տարբեր նախարարություններ կարծիքներ պիտի ներկայացնեն։ Այսինքն՝ ինքը ունի նախապատրաստման գործընթաց, ստորագրման և հետո՝ վավերացման։ Երբ որ մենք ասում ենք՝ պայմանագրի կնքում, դա միայն ստորագրումը չէ, այլ շատ ավելի լայն գործողություն է, և հիմա որի մեջ բազմաթիվ խախտումներ կան։ Էլ չեմ ասում, որ ժամանակավոր պաշտոնակատարը վստահաբար՝ նման լիազորություններ չունի, ինքը դա չի կարող անել, մենք խորհրդարան էլ չունենք, ո՞նց է խորհրդարանը հավանություն տալու կամ չտալու այդ փաստաթղթի։

-Արևմուտքը և Իրանը Վիեննայում բանակցություններով համաձայնվեցին չեղարկել պատժամիջոցներն ընդդեմ Իրանի, ինչպես նաև՝ կա համաձայնություն միջուկային ծրագրի ապագայի մասով։ Սա ինչպե՞ս է փոխում տարածաշրջանը և Հայաստանի ապագան, եթե Արևմուտք – Իրան լուրջ համագործակցություն ստեղծվի։ Այստեղ Հայաստանն արդյո՞ք չի կարող դառնալ դերակատար՝ որպես Իրանին և Եվրոպային «Հյուսիս-հարավ» ճանապարհ տրամադրող պետություն։ Եվ Ադրբեջանի ներխուժումն արդյո՞ք նպատակ չունի ՀՀ-ին պարտադրելու՝ միջանցք տրամադրել, որը կփակի Իրան – Եվրոպա ճանապարհը։

-Իլհամ Ալիևը բավականին հաճախ է խոսել միջանցքների մասին, մեկը հարավային՝ Մեղրիով, մյուսը՝ ավելի հյուսիսում՝ Գորիսի կամ Սիսիանի հատվածով երկաթուղային միջանցք, այսինքն՝ Ստեփանակերտից շարունակություն Գորիսի վրայով և այլ։ Իհարկե, մեծ ցանկություն ունի և Ռուսաստանն էլ էդտեղ մասնակցություն ունի Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա գիծը ունենալ, հատկապես՝ երկաթուղային կապի միջոցով։ Դա դարավոր երազանքն էր՝ երբ նայում ենք 1920-1921 թվականի պայմանագրերին Ռուսաստանի մասնակցությամբ, մշտապես էդտեղ նշված է՝ Հայաստանը տրամադրում է ցամաքային կապ Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Այդ ամեն ինչը իհարկե կա։ Շատ կարևոր մանրամասն կա նաև, այդ միջանցքը կամ ճանապարհը, որ անցնի Հայաստանով, այն վերահսկելու է ՌԴ-ի ԱԴԾ-ն, այսինքն՝ ՌԴ-ն իր ձեռքում է պահելու Թուրքիայի և թուրքական աշխարհի միջև բանալին, ինչը շատ կարևոր է ՌԴ-ի համար։

Սրան հակառակ՝ Արևմուտքը այլընտրանային գիծ պետք է ստեղծի սրան։ Ես կարծում եմ՝ Իրանի նկատմամբ մեղմացումը Արևմուտքի վերաբերմունքի, հենց դրանով է պայմանավորված՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա ճանապարհը կարող է մյուս միջանցքը լինել, հատկապես, երբ որ ՌԴ-ն շատ ավելի վտանգավոր է դարձել Արևմուտքի համար, քան Իրանը և հաստատապես պետք է պատժամիջոցներ սկսեն կիրառել ՌԴ-ի նկատմամբ։ ՌԴ-ն գազ և նավթ է մատակարարում։ Եթե ՌԴ-ին պատժամիջոցների տակ են դնում, ինչ-որ մեկը պիտի փոխարինի այդ քանակությանը։ Ո՞վ կարող է լինել ինչ-որ մեկը, դա Իրանն է։ Այսինքն՝ Իրանին բերելը համաշխարհային շուկա, իմ կարծիքով, դա նախապատրաստում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների, և ես վստահ եմ՝ Թուրքիայի դեմ ևս պատժամիջոցներ կլինեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան