Զբոսաշրջիկները վերադառնում են Գյումրի․ քաղաքում զբոսաշրջային ակտիվություն է

Լուրեր

12.12.2025 | 22:12
Այրվել է ավտոմեքենա. կա տուժած
12.12.2025 | 21:56
Ադրբեջանցի ակտիվիստները դիմել են Եվրախորհրդարանի նախագահին՝ երկրում մարդու իրավունքների վատթարացման, բռնաճնշումների հարցով
12.12.2025 | 21:38
Դեպի վիզաների ազատականացում․ Հայաստանը Եվրոպոլում կապի սպա կնշանակի
12.12.2025 | 21:13
Երևանի զինանշանի ու դրոշի գույները կդառնան ավելի «խաղաղ». նախագիծն ավագանու նիստի օրակարգում է
12.12.2025 | 21:05
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
12.12.2025 | 21:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ. Կբացվի՞ ՀՀ-Ադրբեջան սահմանը. բանակցվում է Բաքվից նավթի գնումը. ի՞նչ նոր զարգացում սպասել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2025 | 20:53
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ
12.12.2025 | 20:45
Առողջության «գինը»․ որքան են պահելու ձեր աշխատավարձից. ՏԵՍԱՆՅՈւԹ
12.12.2025 | 20:41
Իրանը վճռական է Ռուսաստանի հետ գործընկերային համաձայնագիրը կատարելու հարցում. Փեզեշքիանը՝ Պուտինին
12.12.2025 | 20:35
Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
12.12.2025 | 20:22
Էրդողանը և Պուտինը քննարկել են նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը
12.12.2025 | 20:12
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում
12.12.2025 | 20:00
ՌԴ-ն հարվածելու է մեզ, ուզում է իր մասը դառնանք․ հոգեխանգարմունք է ասել՝ եթե չջղայնացնենք, չի վնասի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2025 | 19:56
Բնակիչները ներխուժել են ջրաղբյուրի տարածք, մի շարք հասցեներում ջրամատակարարումը դադարեցվել է․ «Վեոլիա Ջուրը» ահազանգում է
12.12.2025 | 19:45
Նոր մեղադրանք՝ Լյովա Սարգսյանին․ ինչ գործով է անցնում երրորդ նախագահի կրտսեր եղբայրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Համավարակային սահմանափակումների ու դրան հետևած Արցախյան պատերազմի հետևանքով զբոսաշրջային ոլորտը մեծ վնասներ կրեց։ Հատկապես 2019 թ-ին զբոսաշրջային բում ապրած Գյումրին մեծ թվով զբոսաշրջիկների էր սպասում։ Այժմ էլ չնայած հետապատերազմական  ու համավարակային իրավիճակին՝ Գյումրին շարունակում է գրավիչ ուղղություն լինել զբոսաշրջիների համար։  Մասնավորապես, հանգստյան օրերին քաղաքը լի է հյուրերով, զբոսաշրջային ավտոբուսների կարելի է հանդիպել  քաղաքի տարբեր հատվածներում։ Հատկապես, Գյումրիի պատմական կենտրոնում են ակտիվորեն շրջում զբոսաշրջային տարբեր խմբերը․ ծանոթանում քաղաքի ճարտարապետությանն ու կոլորիտին։

Մեզ հետ զրույցում «Kayaran Home» հյուրատան սեփականատեր, «Բեռլին Արտ հոթել» հյուրանոցի աշխատակցուհի Լուսինե Մանուկյանը պատմեց, որ զբոսաշրջիկների շարժ է նկատվում, Գյումրին շարունակում է լինել ակտուալ ուղղություն։

«Անցյալ երկու տարիների շարունակությունն է, իհարկե։ Գյումրին շատ մեծ հետաքրքրության ուղղություն դարձավ։ 2019թ-ին բում ապրեց, քովիդից հետո՝ 2020թ-ի հուլիսից քիչ-քիչ սկսեց ակտիվանալ մինչև պատերազմը, վերջին հյուրերին մենք հենց սեպտեմբերի 27-ին ենք ունեցել։ Դրանից հետո  անկում էր ու հիմա ակտիվացել է, կարծես թե։  Այնպես որ, շարժ կա»,-ասաց Լուսինե Մանուկյանը՝ նշելով, որ զբոսաշրջիկները հիմնականում այցելում են ուրբաթ-շաբաթ օրերին։

«Մեծամասնությունը ներքին շուկան է, իհարկե։ Շաբաթ օրերն ավելի ծանրաբեռնված են, ուրբաթ մասամբ զբաղվածություն կա։ Նախընտրում են հանգստյան օրերին գալ։Մարդիկ աշխատում են։ Հանգստանալ, հյուրանցում ամրագրում անել իրենց կարող են թույլ տալ  աշխատողները, իրենք էլ շաբաթվա այլ օրերի չեն կարող գալ»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ամենից շատ զբոսաշրջիկները գալիս են Երևանից։ Այլ մարզերից ավելի քիչ են հյուրերը, լինում են նաև հյուրեր Ռուսաստանից, որին նպաստում են Շիրակ օդանավակայանի չվերթները։ Ռուսների թիվն էլ մեծ չէ, սակայն շաբաթվա ընթացքում թռիչքների օրերին լինում են։

Մեր զրուցակիցը նշում է, որ պատրաստվում են ամառային զբոսաշրջային սեզոնին, սակայն պարզ չէ՝ ինչ իրավիճակ կլինի։

«Այս պարագայում ոչ միայն հայերի առումով, այսինքն՝ մեր ներքին շուկայի առումով, քանի որ հայերը շատ գնալու տեղ չունեն, չգիտենք  ամռանը ինչ կփոխվի, իրավիճակը, ոնց կլինի, ո՞ր երկրները Հայաստանի համար բաց կլինեն կամ չեն լինի»,- ասաց Լուսինե Մանուկյանը՝ նշելով, որ առանց դրսի զբոսաշրջիկների նախկին ծավալներին հասնել հնարավոր չի լինի։

«2019 թ․-ը ամբողջ Հայաստանի համար ամենատուրիստաշատ տարին է եղել մինչև հիմա։ 2020թ-ը ավելի լավն էր սպասվում, ըստ նախնական ամրագրումների, բայց դե լրիվ մեր պլանները խախտվեցին։ Այսպես․ ներգնա զբոսաշրջիկներով մենք շատ հեռու ենք այդ թվերից, մենք եղածով էլ ենք բավարարվում։ Անցյալ տարվա համեմատ լավ է, որ գոնե հյուր կա։ Բայց 2019թ-ի ծավալը հաստատ չենք կարողանա միայն ներքինով ու ռուսներով, ռուսների թիվն էլ դժվար էդքան լինի։ Իրականում խոսքը մեծ թվերի մասին է, քանի որ բոլոր մարզերը գերծանրաբեռնված էին տուրիստական սեզոնին»,- ներկայացրեց Լուսինե Մանուկյանը։

Նախորդ զբոսաշրջային սեզոնին կրած վնասներն էլ ոլորտի կազմակերպությունները փորձում են մեղմել զբոսաշրջիկների հոսքի ակտիվացման շնորհիվ, չնայած դա էլ բավարար չէ կուտակված պարտքերը մարելու համար։

«Հյուրանոցի աշխատակից լինելով՝ մինչև հուլիսը ծանր շրջան էր, հյուրերի առումով շարժ չկար, բայց մենք, որպես հյուրանոց, ինչ-որ չափով կարողացանք պահպանել մեզ, որովհետև ամեն դեպքում  հյուրանոցները քովիդի թեթևացումից հետո մուտքեր ունեցան։ Տուրիզմի ոլորտի այլ ներկայացուցիչներ ավելի ծանր վիճակում էին՝զբոսավարները, ներգնա տուրօպերատորները, ավտոբուսային կազմակերպությունները իրենք ավելի մեծ վնասներ են կրել։ Մենք՝ հյուրանոցներս, էլի գոնե ներքին ռեսուրսով անցյալ տարի կարողացանք վերականգնվել ու այս տարի փորձում ենք էլի բավարար չէ»,- ասաց Լուսինե Մանուկյանը։ Նա պատմեց, որ ոլորտի կազմակերպությունները հիմնականում օգտվել են պետության հատուկ վարկավորումներից, որոնք վաղ թե ուշ պետք է փակել՝ տնտեսելով, «յոլա գնալու» տարբերակով էլ  փորձում են անել։

Էմմա Չոբանյան