Ալիևը հայտարարել է, որ բրիտանական BP-ն ծրագրում է ԼՂ-ում ներդրումներ կատարել արևային էներգետիկայի ոլորտում

Լուրեր

17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանն ու բրիտանական BP ընկերությունը քննարկում են Լեռնային Ղարաբաղում արևային էներգիայի արտադրության ստեղծման հարցը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ինչպես հայտնի է, BP-ն ու Ադրբեջանը քննարկում են Ղարաբաղում արևային էներգիայի արտադրության ստեղծման հարցը։ «Ազատագրված» տարածքներում արևային էներգիայի արտադրության ներդրումների ծրագիր կա: Մեզ համար դա կլինի շահավետ, հատկապես՝ հաշվի առնելով այն, որ մենք Ղարաբաղը հայտարարել ենք «կանաչ գոտի» ու «խելացի քաղաք»»,- ասել է Ալիևը Մեծ Բրիտանիայի արտահանման նախարար Գրեհեմ Սթյուարթի հետ հանդիպմանը։

Ալիևը նշել է, որ բրիտանական ընկերություններին հրավիրել է Արցախի գրավյալ տարածքներում վերականգնման ու վերակառուցման աշխատանքներ իրականացնելու համար և գործընթացն արդեն սկսվել է և որ «քաղաքների գլխավոր հատակագծերն արդեն մշակվել են»։

Ադրբեջանի նախագահը նաև հավելել է, որ Մեծ Բրիտանիայի ընկերությունները Ադրբեջանի տնտեսության մեջ ավելի քան 30 մլրդ դոլարի ներդրում են արել։
«Սա մեզ թույլ է տալիս զարգացնել ոչ միայն նավթագազային արդյունաբերությունը, այլև միևնույն ժամանակ օգնում է ընդհանուր զարգացմանը: Այսօր համագործակցությունը շարունակվում է շատ ակտիվ: BP-ն արդեն 30 տարի մեր ռազմավարական գործընկերն է և այդպիսին կմնա առնվազն առաջիկա 30 տարիներին, քանի որ կան նոր հեռանկարներ, նոր պայմանագրեր են կնքվել», – ասել է Իլհամ Ալիևը։

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի արտահանման նախարար Գրեհեմ Սթյուարթը եռօրյա այցով գտնվում է Ադրբեջանում։

 

Էմմա Չոբանյան