ԼՂ պատմամշակութային ժառանգության պահպանության հարցը պարբերաբար քննարկվում է Բաքվի հետ․ Զախարովա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
Բոլորը

ԼՂ և հարակից տարածքների պատմամշակութային ժառանգության պահպանության թեման պարբերաբար քննարկվում է ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ի ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ հարցին:

«Թեման, մասնավորապես, շոշափվել է մայիսի առաջին կեսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան և Ադրբեջան կատարած աշխատանքային այցի ընթացքում։ Մենք կողմ ենք տարածաշրջանում ՅՈւՆԵՍԿՕ առաքելության շուտափույթ կազմակերպմանը, աշխատում ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Զախարովան հիշեցրել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունում նշված է. «Կրոնական և մշակութային ժառանգության պահպանումն ու պաշտպանությունը պատկանում է այն հարցերի թվին, որոնք Ադրբեջանից և Հայաստանից պահանջում են լրացուցիչ ջանքերի գործադրում»։

Մանրամասները՝ տեսանյութում: