Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է Ձեր կուսակցության հիմիկվա առաջնորդը. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.05.2021 | 22:11ԱԺ հատուկ նիստում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է Ձեր կուսակցության հիմիկվա առաջնորդը»,- դիմելով ԼՀԿ խմբակցության պատգամավորներին՝ այս մասին նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Նա նաև հարց ուղղեց ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորներին. «Եթե ընտրություններից հետո գաք իշխանության և շարունակեք քննարկել ՀԱՊԿ-ին ՀՀ-ի դիմումը, և ՌԴ ղեկավարը ձեզ առաջարկի եռակողմ հանձնաժողով ստեղծել դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու համար, ի՞նչ եք պատասխանելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: